Հայկական կողմը քայլեր է ձեռնարկում ՌԴ-ից ձեռք բերվելիք սպառազինությունն արագ Հայաստան տեղափոխելու ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարկային համաձայնագրով Ռուսաստանից ձեռք բերվելիք սպառազինության մի մասն արդեն պատրաստ է, և հայկական կողմը կփորձի այդ միջոցներն արագ Հայաստան տեղափոխել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք աշխատանքներ տանում ենք, պայմանագրերի որոշ մասը արդեն իսկ կնքված է, այսօր խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձևավորված է: Այսօր քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի արագացված տեմպերով իրականացնենք աշխատանքները: Այդ միջոցների որոշ մասն արդեն պատրաստ վիճակում են գտնվում, և մենք կփորձենք արագ տեղափոխել Հայաստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Հարցին՝ համաձայնագրում հստակ ժամկետներ նշված ե՞ն, նախարարը պատասխանեց. «Թույլ տվեք մենք զբաղվենք այդ գործով»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



