Ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվածք ստացած 7 հոգի տեղափոխվել են բժշկական հաստատություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳրանցված ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվածք ստացած 7 հոգի տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Հիվանդները տեղափոխվել են «Շտապ օգնություն» ծառայության միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Մեր աշխատակիցները 7 հոգու տեղափոխել են Երևանի տարբեր բժշկական հաստատություններ: Ընդհանուր առմամբ, ծանր դեպքեր չկային, հիմնականում բոլորն ունեին թեթև վնասվածքներ, քերծվածքներ: Կարծում եմ, տեղում կստանան առաջին բուժօգնությունը և դուրս կգրվեն»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



