Կարագեր. «Ման. Յունայթեդի» համար Մոուրինյուն իդեալական տարբերակ չէ
ՍՊՈՐՏ«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյուի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի հավանական նշանակման շուրջ խոսակցությունները։
-Ժոզեն հարուստ կենսագրություն և զինանոց ունի հաջողությունների և տիտղոսների տեսանկյունից, հենց դա էլ հարկավոր է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Կարծում եմ՝ երիտասարդ ֆուտբոլիստներին աճի հնարավորություն տալու և խաղաոճի առումով Մոուրինյուն իդեալական տարբերակ չէ «մանկունիացիների» համար։ Բայց «Ռեալում» նրա ղեկավարության տակ բազմաթիվ հիանալի հարձակվողական ֆուտբոլիստներ են եղել, և Մադրիդում նրան շատ բան էր հաջողվում։ Կարծում եմ՝ նա «Ման. Յունայթեդում» մեծ հաջողությունների կհասնի,-ասել է Կարագերը «SKy Sports»-ի փոխանցմամբ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



