Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Յոդին փոխարինող բուժարարը

ԼԱՅՖ

Բնության մեջ հանդիպում է Եվրասիայում եւ Միջերկրածովյան տարածքներում, Ամերիկայում։

Սիրում է աճել հարուստ բնահողերի վրա, աղբոտ վայրերում, այգիներում, բանջարանոցներում։ Հաճախ նաեւ` լուսավոր, նոսր անտառներում, թփուտներում, պուրակներում, զբոսայգիներում։

Կանթեղախոտ մեծի (Chelidonium majus) բարձրությունը 50-100 սմ է։ Խոտաբույսի բոլոր օրգաններում պարունակվում է վառ նարնջագույն կաթնահյութ։ Կարծես թե հենց բնությունը հուշում է մեզ, որ խոտաբույսը արտասովոր է եւ վտանգավոր։ Արմատն առանցքային է, ճյուղավոր, կարճ կոճղարմատով։ Ցողունը ճյուղավոր է, տերեւներն ունեն հերթադիր դասավորություն, ստորին տերեւները կոթունավոր են, իսկ վերինները` նստադիր։ Ծաղիկն ունի երկու բաժակաթերթեր` մոտ երկու սմ տրամագծով, որոնք թափվում են ծաղկի բացվելու ժամանակ։ Ծաղկապսակը կանոնավոր է, չորս թերթանի, թերթիկները վառ ոսկեգույն են։ Ծաղիկների կյանքը կարճ է, տեւում է երկու օր։ Պտուղը պատիճավոր տուփիկ է, մեջը երկշարք լցված սեւ փայլուն սերմերով, որոնք շատ նման են կակաչի սերմերին, ինչը զարմանալի չէ, քանի որ կանթեղախոտը նույնպես պատկանում է կակաչազգիների ընտանիքին` պարունակում է հելիդոնին, որը իր ազդեցությամբ մոտ է կակաչում պարունակվող ալկալոիդներին։

Կանթեղախոտի մեկ ծաղիկը տալիս է օրը 0,21 մգ շաքար ծաղկահյութի մեջ։ Մեղուները հավաքում են այն։ Կանթեղախոտը մաքրում է մարմինը ախտից, ռուսները բույսն անվանում են ` «չիստոտել»։ Ցանկալի է բուժման համար օգտագործել անձնական հավաքածը, գերադասելի է` ծաղկման շրջանում (մայիս-հունիս ամիսներին)։

The sap is bright orange.

Շիվերը կտրեք չոր եղանակին, գետնից 10-15 սմ բարձրության վրա (բոլոր կողմերից ձեռքով կտրատեք)։ Խոտաբույսը հավաքելիս եղեք զգույշ (հագեք ձեռնոց, դրեք ակնոց), քանի որ այրիչ նյութը ձեռքերը կներկի գորշ շագանակագույն երանգով։ Չորացրեք օդափոխվող տեղում։ Այն տարածքում, որտեղ չորացնում եք խոտաբույսը, երկար չի կարելի մնալ, քանի որ կառաջանա գլխացավ եւ սրտխառնոց։

Բույսն ունի հակաբորբոքային, վերքամոքիչ, ցավազրկող, միզամուղ, լեղամուղ, հակասնկային, այլ օգտակար բուժիչ հատկություններ։ Չնայած թունավոր խոտաբույս լինելուն` կանթեղախոտն օգտագործվում է ավանդական եւ ժողովրդական բժշկության մեջ։ Բույսը պարունակում է ալկալոիդներ (խոտի մեջ` մինչեւ 1,7-1,8 տոկոս, արմատներում` 1,9-4,2) հոմոհելիդոնին, հելերիտին, սանգվինարին, պրոտոպին, այլ, նաեւ ներկանյութ հելիդոքսատին, օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի, սաթի), դաբաղանյութեր, 170 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ), ենթավիտամին A, ֆլավոնոիդներ, սապոնիններ, դառնանյութեր, խեժանյութ, եթերային յուղ։ Սերմերի մեջ հայտնաբերվել են մեծաքանակ ճարպայուղեր (մինչեւ 68 տոկոս)։

Ներքին օգտագործման դեպքում պահպանեք զգուշություն, աննշան չափաքանակի խախտումը ծանր հետեւանքներ կարող է ունենալ։

Որպես արտաքին օգտագործման միջոց` գերազանցում է շատ դեղաբույսերի, հրաշալի ձեւով փոխարինում է յոդին, ախտահանում, նաեւ բուժում վերքերը, քերծվածքները, կապտուկները։ Թարմ բուսահյութը եւ փոշիացրած խոտն ունեն արյունարգել հատկություն։

Գորտնուկ, կոշտուկ. Լվացեք խոտաբույսի թարմ ցողունը տերեւների հետ միասին, չորացրեք քամիչի վրա։ Աղացեք, քամեք հյութը երկտակ թանզիֆի օգնությամբ։ Լցրեք շշի մեջ այնքան, որպեսզի շշի վզիկը 2 սմ դատարկ մնա։ Դրեք հով տեղ, բայց ոչ սառնարանի մեջ, 1-2 օր անց հյութը կսկսի խմորվել։ Շիշը կանոնավոր բացեք, գազը հանեք։ Մեկ շաբաթից կարող եք օգտագործել։ Զգուշորեն քսեք վնասված մասին, հետեւեք, որ հյութը չծորա առողջ հյուսվածքների վրա` շուրջը քսեք վազելին։

chelidonium-majus-mother-tincture

– Օրը 2-3 անգամ գորտնուկի վրա կաթեցրեք կանթեղախոտի թարմ կաթնանման հյութը, պահեք 2-3 րոպե։

– Խառնեք թարմ կանթեղախոտի հյութը գլիցերինի (1։1) հետ։ Քսեք կոշտուկին։

Մաշկային հիվանդություններ

Քսուք. Խառնեք 1 թ/գ կանթեղախոտի թարմ հյութը եւ 4 ճ/գ ճահճակուղբի (նուտրիա) ճարպը։ Քսուքի պատրաստման համար հյութը (1։4) կարող եք լուծել խոզի կամ ոչխարի ճարպի, հալած յուղի, վազելինի կամ նույնիսկ մանկական քսուքի մեջ։

Լոգանք. 100 գրամ կանթեղախոտի տերեւները 2 րոպե թրմեք մեկ լիտր եռջրի մեջ։ Քամեք։ Խառնեք լոգանքի ջրին, տեւողությունը` 15-20 րոպե։

Արյունը մաքրող միջոց. Խմեք կանթեղախոտի հյութ. սկսեք մեկ կաթիլից` 30-40 մլ ջրով` օրը մեկ անգամ։ Աստիճանաբար ավելացրեք մեկական կաթիլ, երբ թիվը հասնի 30-ի, օրը մեկ կաթիլով պակասեցրեք, չափաքանակը հասցրեք մինչեւ մեկ կաթիլի։ (Խորհրդակցեք բժշկի հետ)։

Հևոց. 20 գ հումքը 10 օր թրմեք 200 մլ օղու մեջ։ Պարբերաբար թափահարեք։ Քամեք։ Խմեք 20 կաթիլ ոգեթուրմ 50 մլ ջրի հետ, սնվելուց հետո։

Մազաթափություն. Մանրացրեք երկուական ճ/գ եղինջ եւ ծիծեռնախոտ, կռատուկի արմատ։ Հումքին ավելացրեք 500 մլ եռջուր, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Քամեք։ Ցայեք լվացած մազերը։

– Մանրացրեք, խառնեք 2 ճ/գ եղեսպակ եւ 1 ճ/գ ծիծեռնախոտ։ Հումքին ավելացրեք 300 մլ եռջուր, թրմեք 40 րոպե, քամեք։ Ցայեք լվացած մազերը։

– Խառնեք 1 միջին սոխից ստացված հյութը, 1 ճ/գ կոնյակը, 2 ճ/գ ծիծեռնախոտի թուրմը, 100 մլ երիժնակի եփուկը (1ճ/գ հումք, 200 մլ եռջուր, եփեք 15 րոպե)։ Քամեք։ Բուժման նպատակով ներմերսեք գլխամաշկին շաբաթը 1 անգամ։ Պահեք 30 րոպե։ Կանխարգելիչ նպատակով օգտագործեք 2 ամիսը 1 անգամ։

chelidonium-majus-25874

Մազերի փայլ. Խառնեք 150 գրամ հինան 200 մլ կանթեղախոտի թուրմի հետ (1 ճ/գ մանրացրած տերեւը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում)։ Ստացված խառնուրդով ներմերսեք գլուխը։ Շարունակեք մերսել մինչեւ փրփուր առաջանալը, գլուխը լվացեք տաք ջրով։

Զգուշացում։ Կանթեղախոտով պատրաստուկները հակացուցված են հղիներին, ընկնավորության, կրծքահեղձուկի, բրոնխների ասթմայի, հիպոտոնիայի, նեւրալգիայի դեպքում։ Կանթեղախոտը խիստ թունավոր խոտաբույս է, հատկապես արմատները։ Ներքին ընդունումը պահանջում է զգուշություն, քանի որ չափաբաժինների խախտումը կարող է առաջացնել ալերգիա, դիսբակտերիոզ։ Նշաններն են` սրտխառնոց, փսխում, լուծ։ Այդ դեպքում շտապ դիմել բժշկի։

 

Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացու ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ