Կարմիր սոխը փայլող և առողջ մազեր կպարգևի
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Մազերի և գլխամաշկի առողջության համար կարմիր սոխը բնական լավագույն բաղադրիչն է։ Այն հարուստ է ծծումբով, որը խթանում է կոլագենի արտադրությունը և շատ կարևոր է մազերի աճի համար։ Պարբերաբար օգտագործելու դեպքում արդյունքները սպասեցնել չեն տա։
Բաղադրատոմսը.
2-ից 4 կարմիր սոխն անցկացնել քերիչով և քամել հյութը։ Սոխի հյութը քսել մազերին և գլխամաշկին՝ մերսելով։ Պահել 15 րոպե, իսկ եթե ունեք ժամանակ, ապա նախընտրելի է պահել 30 րոպե։ Լվանալ մազերը սովորականի պես։
Կատարեք այս պարզ գործողությունը ամիսը 2 անգամ։ Սա չափազանց առողջարար բուժում է գլխամաշկի և մազերի համար, որը կբարելավի մազերի որակը։ Սոխի հոտի հետ կապված կարիք չկա անհանգստանալ, քանի որ այն լվանալուց անմիջապես հետո անհետանում է
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



