Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր ընտանիքը Ստամբուլում ապրում է այնպես, ինչպես Հայաստանում. Մարիամ Մելիքյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը զրուցել է մոդել, դերասանուհի Մարիամ Մելիքյանի հետ: Դերասանուհին երեկ՝ մայիսի 22-ին, նշել է ծննդյան 25-րդ ամյակը, իսկ մեզ հետ կիսվել է անակնկալների մանրամասներով ու բացառիկ լուսանկարներ տրամադրել:

Պարզվում է՝ Մարիամի մտերիմ ընկերուհին որոշել է հետաքրքիր ու «արտառոց» անակնկալ մատուցել նրան.

«Ծննդյանս օրվա նախորդող գիշերը ընկերուհուս աշխատավայրից զանգահարում են ու ասում, որ ընկերուհիս ընկել ու կոտրել է ոտքը: Դե իսկ ես էլ այդ լուրը լսելուն պես անհանգստացած գնացի ընկերուհուս աշխատավայր, ուր նա տոնական տորթով, փուչիկներով ու ջերմ տրամադրությամբ ինձ էր սպասում:  Անկեղծ ասած, մի պահ մոռացել էի, որ ժամեր անց մեկնարկելու է ծննդյանս օրն ու իսկապես անակնկալի եկա, անգամ թե ուրախությունից, թե մինչ այդ ունեցածս վախից սկսեցի հուզվել»,- պատմեց Մարիամ Մելիքյանն ու նշեց, որ դա միակ անսպասելի անակնկալը չի եղել.

«Այս տարի շատ էի ուզում նշել ծննդյանս օրը, քանի որ 25-րդ ամյակս էր ու համընկնում էր աղջկաս 7-րդ ամսվա հետ, բայց ամուսինս իր գործերի պատճառով չէր կարողանալու գար ու նախապես որոշեցինք, որ խնջույք չենք կազմակերպի: Սակայն ամեն անգամվա նման ամուսինս ինձնից գաղտնի շատ հաճելի անակնկալ էր պատրաստել ինձ համար. նա հեռվից հեռու մեծ ու շատ գեղեցիկ խնջույք էր կազմակերպել, հրավիրել էր մտերիմ ընկերուհիներիս ու ընտանիքիս անդամներին, որի մասին ինձ հայտնեցին ընդամենը ժամեր առաջ: Ամուսինս մտածել էր ամեն ինչի մասին՝ դիմել էր այն կազմակերպությանը, ով նախընտրած կերպով էր կատարել սրահի ձեւավորումը, տոնական տորթը, նա անգամ զգուշացրել էր ոճաբան Ալիսա Հարությունյանին, որպեսզի իմ եւ աղջկաս համար նախորոք պատվիրված զգեստները մեկ օր առաջ փոխանցի մեզ»,- պատմեց 25-ամյա մոդելը:

Մարիամ Մելիքյանը նկատեց նաեւ, որ ամուսինը անակնկալ խնջույքից զատ մտածել է նաեւ նվերի մասին.

«Ամուսինս ոսկյա շատ գեղեցիկ զարդ է նվիրել: Երեկվա անակնկալներս իսկապես շատ էին, հուզմունքս անընդհատ մեջս էի պահում, բայց երբ ամուսնուս ուղարկած ծաղիկները բերեցին ու հնչեց մեր սիրած երգը, որը կրկին նա էր պատվիրել, այլեւս չկարողացա զսպել արցունքներս. շատ կցանկանայի, որ նա էլ երեկ լիներ մեր կողքին: Ի դեպ, նվերների մասին խոսելիս, ուզում եմ առանձնակի նշել աղջկաս, ով իմ կյանքի ամենամեծ նվերն է: Այս տարի առաջին անգամ որպես մամա նշեցի ծննդյանս օրը ու դրանից ելնելով էլ՝ այս տարի լավագույն ծնունդս էր ինձ համար: Աղջկաս ծնունդը ամբողջովին փոխել է կյանքս, հիմա առավել լուսավոր ու գունավոր եմ դարձել, ամեն առավոտ չեմ զլանում ու շնորհակալություն եմ հայտնում Աստծուն աղջկաս եւ ամուսնուս համար, ես գնահատում եմ ունեցաս ու խնդրում, որ կարողանամ պահպանել այս ամենը »,-նշեց Մարիամն ու պատմեց փոքրիկ Կամիլայի մասին.

«Աղջիկս արդեն մանկական քայլակով առաջին քայլերն է անում, շատ լուսավոր բալիկ ունեմ: Ի դեպ՝ նշեմ, որ տարեդարձիցս մի քանի օր առաջ աղջիկս ինձ նվեր մատուցեց ու արտասանեց «մամա» բառը, բայց ասեմ, որ նա դեռեւս 6 ամսականում Ստամբուլի օդանավակայանում հայրիկին հրաժեշտ տալիս ասաց «պապա», որից թե ես, թե ամուսինս շատ հուզվեցինք»: 

Մարիամ Մելիքյանի ամուսինն այս պահին գտնվում է Ստամբուլում, ուր եւ դերասանուհին է հաճախ մեկնում, հետաքրքրվելով, թե հարմարվե՞լ է արդյոք այնտեղի ապրելակերպին, Մարիամը նշեց.

«Գիտեք, որքան էլ մարդիկ ինձ քննադատեն, միեւնույն է, ես գիտեմ, թե ինչպիսինն եմ ես ու ինչեր եմ զգում: Մեր ընտանիքը Ստամբուլում ապրում է այնպես, ինչպես ապրում է Հայաստանում, դրա համար այնտեղի կյանքին հարմարվելու խնդիր չկա, պարզապես ինքս երկար չեմ կարողանում հեռու լինել Հայաստանից ու դրա համար էլ ամուսնուս համեմատ ես ավելի շատ եմ գալիս այստեղ: Հիմա իմ ու ամուսնուս միակ խնդիրը հաճախ իրարից հեռու լինելն է,  բայց ինչ արած՝ նա պետք է աշխատի եւ չի կարող ամեն օր մեր կողքին լինել»,- պատմեց դերասանուհին:


 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Այսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ