Սուարեսը հույս ունի, որ վնասվածքը լուրջ չէ
ՍՊՈՐՏԲարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Սևիլյայի» հետ խաղում (2:0), հույս է հայտնել, որ վնասվածքը լուրջ չէ:
«Դեռ պետք է բուժզննում անցնեմ: Հույս ունեմ՝ վնասվածքս լուրջ չէ և հաջորդ շաբաթ կկարողանամ միանալ Ուրուգվայի հավաքականին: Շնորհակալ եմ աջակցության համար»,-գրել է ֆուտբոլիստը Twitter-ի իր պաշտոնական էջում:
Հավելենք, որ հունիսի 4-ին, ԱՄՆ-ում մեկնարկելու է Ամերիկայի գավաթի խաղարկությունը, իսկ Ուրուգվայի հավաքականն առաջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 6-ին՝ մրցելով Մեքսիկայի ընտրանու հետ:
Տեղեկություններ կան, որ ուրուգվայցի հարձակվողը կկարողանա միանալ թիմին հունիսի 1-ից։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



