Բրիտանական հասարակական կարծիքի մեջ բեկում է տեղի ունեցել հօգուտ ԵՄ-ին անդամակցության պահպանման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանական հասարակական կարծիքի մեջ ակնհայտ բեկում է տեղի ունեցել՝ հօգուտ Եվրամիությանը Միացյալ Թագավորության անդամակցության պահպանման: Այդ մասին, վկայում են հսարակական կարծիքի հարցման արդյունքները, որը The Daily Telegraph թերթի պատվերով անցկացրել է ORB սոցիոլոգիական ծառայությունը եւ որը հրապարակվել է հրատարակության այսօրվա համարում:
«Հօգուտ ԵՄ-ում մնալու արշավն այժմ՝ հանրաքվեի անցկացումից ընդամենը մեկ ամիս առաջ, առջեւից է ընթանում 13 կետի տարբերությամբ: ORB-ի վերջին հարցումն անդամակցության պահպանման կողմնակիցներին տալիս է 55 տոկոս, իսկ նրանց, ովքեր պաշտպանում են ԵՄ-ից դուրս գալը, աջակցում Է հարցվածների 42 տոկոսը: Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր որոշակիորեն պատրաստվում են քվեարկել»,- նշում է թերթը: Իսկ հարցվածների ընդհանուր թվում եվրաինտեգրացման կողմնակիցները առջեւից են ընթանում 20 տոկոսի առավելությամբ՝ ունենալով 58 տոկոս՝ 38 տոկոսի դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



