Հավայիում հինգ մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Հավայիի նահանգի Կաուայի կղզում հինգ մարդ է զոհվել թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Hawaii News Now հեռուստաալիքը:
Ավիաաղետը տեղի է ունեցել մայիսի 23-ին Պորտ Ալեն օդանավակայանից ոչ հեռու: Ինքնաթիռում, բացի օդաչուից, եղել են պարաշյուտային սպորտի գծով երկու հրահանգիչներ եւ երկու զբոսաշրջիկներ:
Իշխանությունները հայտնել են, որ չորս մարդ զոհվել է տեղում, հինգերորդը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Ինքնաթիռի կործանման պատճառն առայժմ պարզված չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



