Մեքսիկայում ավտոբուսի եւ բեռնատարի բախումից 30 մարդ է տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի արեւմուտքում մայիսի 23-ին ուղեւորատար ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ ավտովթարից առնվազն 30 մարդ է տուժել: Ավտովթարը տեղի է ունեցել Միչոականի նահանգում՝ Մորելիա-Մարավատիո մայրուղու վրա, հայտնում են նահանգի քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախնական վարկածի համաձայն՝ բեռնատարը անհայտ պատճառով դուրս է եկել հանդիպակաց գիծ եւ բախվել ավտոբուսին: Ավտոբուսի առաջնային մասը ջախջախվել է, իսկ բեռնատարի շարժիչը գրեթե պոկվել է: Ավտոբուսի ուղեւորները հոսպիտալացվել են:
Իրավապահները հետաքննում են միջադեպը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



