Երևան, 26.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում Ավստրալիայի դեսպանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 24-ին  ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին, ով Հայաստանում է գտնվում հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից:

Ողջունելով հյուրին` Արտակ Զաքարյանը կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, խոսել Հայաստանի եւ Ավստրալիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի աշխատանքի մասին: Այս համատեքստում երկուստեք կարեւորել են պատգամավորական բարեկամության խմբերի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության, ինչպես նաեւ արտաքին հանձնաժողովների մակարդակով համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով մի շարք ոլորտներում համագործակցությանը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ երկու պետություններն արդեն իսկ ունեն հաստատված առեւտրատնտեսական կապեր, ինչը հիմք է ոլորտում հարաբերություններն ավելի ակտիվ զարգացնելու համար:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին՝ Արտակ Զաքարյանն իր երախտագիտությունն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնին՝ 2009թ. մարտին Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նշվել է, որ ճանաչումը   քայլ է՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման համար: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում ԼՂ խնդրի վերաբերյալ Ավստրալիայի Միության հավասարակշռված դիրքորոշումը, նաեւ՝ ցեղասպանությունների դատապարտման գործում Ավստրալիայի կողմից մի շարք բանաձևերում որպես համահեղինակ հանդես գալու հանգամանքը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արտակ Զաքարյանը խոսել է հարցի կարգավորման բանակցային գործընթացից: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից 2012-ի հոկտեմբերի 25-ին ընդունած որոշումը, ըստ որի՝ արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Նշվել է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը լավագույն լուծումն է խաղաղ եւ քաղաքական բանակցությունների համար:

Նորանշանակ դեսպան Փիթեր Թեշը, եւս կարեւորելով խորհրդարանական հարաբերությունների խորացումը, պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ կապերի զարգացմանը: Դեսպանը նաեւ կարեւորել է տնտեսական հարաբերությունների զարգացումը: Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Փիթեր Թեշը նշել է, որ իր երկիրը հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանԳեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել. նախնական վարկածով սպանել ենԻրան-ԱՄՆ բանակցությունները ընդմիջվել են Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Թույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանԳեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Նոր խստացում վարորդների համարՈր փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինիՉախալյանի բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր ԿամենդատյանԻ՞նչ է մնացել հանրահայտ «չեխական գարեջրից». «Փաստ»«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Ողբերգական դեպք՝ Երևանում, «Երևան Սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է մաhացած տղամարդՀյուսիսային Կորեայի առաջնորդը իր 13-ամյա դստերը նշանակել է երկրի հրթիռшյին ծրագրի ղեկավար Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ). Ռադարի առաջին փորձարկումը, ազնվական տիտղոսների վերացումը. «Փաստ»Զգուշացեք խանութում վաճառվող վարունգից և լոլիկիցԽոսքի ազատության պարանոցին հագցվող օղակ՝ ընտրություններից մոտ 100 օր առաջ. «Փաստ»Ամերիկյան վտանգներ Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանԻրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներն ու դրանց հետևանքները. «Փաստ»Փաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն «Ուժ գտա իմ մեջ, որ Սամվելս ինձ կոտրված չտեսնի». կամավոր Սամվել Գասպարյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Օմարի բարձունքում. «Փաստ»Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Ինչպես է առաջանում այդ անիծյալ կրծքագեղձի քացղկեղը․ տեղեկատուՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երեխան ընկել է մանկապարտեզի պատուհանիցԴեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Նոտարական փաստաթղթերի ժամանակավոր պահպանության շրջանակներում կստեղծվի արխիվ. «Փաստ»Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԿենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայով«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ»