Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դրանից հետո բարդ է Հայաստան վերադառնալը. Սուրեն Շահվերդյան

ԼԱՅՖ

Asekose.am-ը գրում է.

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը վերջերս  ԱՄՆ-ում էր: Այնտեղ նա իրականացնում էր «Չէին սպասում» և «Քաղցած չէին սպասում» հաղորդումների նկարահանումները: Հատկանշականն այն է, որ  հաղորդմանը հյուրընկալած ամերիկաբնակ հայտնիներից որևէ մեկը հայրենիքում կրկին հաստատվելու նպատակ չուներ. բոլորը խոսում էին կարոտի մասին, սակայն վերադարձը, կարծես թե, բացառում էին:

«ԱՄՆ-ում մեր նկարահանած հերոսների մեջ կային մարդիկ, ովքեր այնտեղ ծնվել և մեծացել էին, նրանք առանձնապես չեն էլ ցանկանում գալ Հայաստան: Իսկ նրանք, ովքեր այստեղից են գնացել, կարծում եմ, որ շատ են ցանկանում վերադառնալ, բայց կյանքը ցույց է տալիս, որ որևէ մեկը Միացյալ Նահագներից կամ այլ երկրից  չի վերադարձել: Դա արել են այն ժամանակ, երբ բավական տարեց են եղել, կայացել են այնտեղ, ֆինանսապես ապահովված են եղել և եկել են Հայաստան` իրենց ծերությունը վայելելու»,-Asekose.am-ին ասաց Սուրեն Շահվերդյանը:

Մեր այն նկատառմանը, որ ստացվում է, որ Հայաստանում կայանալը անհնարին է, ռեժիսորը պատասխանեց.

«Երբ մարդիկ մի փոքր ավելի ապահոված երկրներում են բնակվում որոշ ժամանակ, դրանից հետո բարդ է վերադառնալ Հայաստան: Ես ցավով եմ դա ասում, որովհետև լավ կլիներ, որ Հայաստանում ամեն ինչ շատ լավ լիներ, և հայերը բնակվեին այստեղ, բայց դա այդպես չէ: Ավելի շատ` Հայաստանից գնում են, քան` վերադառնում»:

Սուրեն Շահվերդյանը նշեց նաև, որ դժվար թե ԱՄՆ-ում հաստատվելու ցանկություն ունենա.

«ԱՄՆ-ն ինձ առանձնապես չի գրավում, բայց այնպես է ստացվել, որ մայրս, քույրս արդեն 15 տարուց ավել է, ինչ այնտեղ են բնակվում: Տարին 1-2 անգամ այցելում եմ նրանց, բայց Միացյալ Նահանգներն ինձ, համենայն դեպս այս տարիքում չի գրավում, միգուցե20-30 տարի հետո ինչ-որ մի ժամանակ բնակվեմ այնտեղ. ինձ ավելի շատ հետաքրքրում է Եվրոպան»:

Շարունակելով թեման` հարկ է նշել, որ ռեժիսորը վերջերս հենց Եվրոպայում` մասնավորապես Ռումինիայում,  «Օթելլո»-ն բեմադրելու հնարավորություն է ունեցել.

«Այդ նախագծի շրջանակներում համագործակցել եմ տեղի հայտնի դերասանների հետ: Կարծում եմ` հետաքրքիր է ստացվել, որովհետև արդեն փառատոնների մեկնելու առաջարկներ ունենք: «Օթելլո»-ն նաև Հայաստանում` «Հայֆեստ»-ի շրջանակներում, ցուցադրելու ցանկություն ունեմ: Եթե ամեն ինչ լավ լինի, առաջիկա  «Հայֆեստ»-ի ժամանակ «Օթելլո»-ն կներկայացվի նաև այստեղ»:

Այն հարցին, թե արդյոք դժվար չէր համագործակցել օտարազգի դերասանների հետ, ասաց, որ  սա առաջին դեպքը չէ.

«Ես էլի եմ համագործակցել օտարազգի դերասանների հետ: Առհասարակ, կյանքում և հատկապես` թատրոնում առանձնապես  հեշտ բան չկա:  Դա աշխատանք է, որը պահանջում է կենտրոնացում, ուժերի ներդրում: Ի վերջո, պետք է տրվել այդ աշխատանքին, որպեսզի մի բան ստացվի, հեշտ բան չկա»:

Զրույցի վերջում  Սուրեն Շահվերդյանը հավելեց, որ  այս պահին աշխատում են «Սև, դառը շոկոլադ»  ներկայացման թարգմանության վրա, որպեսզի Ռումինիայում, հավանաբար աշնանը բեմադրելու հնարավորություն ունենան:  Հավելենք, որ դրան զուգահեռ Երևանում` Դրամատիկական թատրոնում, հաջողությամբ պարբերաբար հանդիսատեսի դատին է հանձնվում «Սև, դառը շոկոլադ»  ներկայացումը, որում հանդես են գալիս Լուիզա Ղամբարյանը և Արամոն:

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան