Հայաստանում կտեղակայվի ԳԼՕՆԱՍՍ-ի կայան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳԼՕՆԱՍՍ համակարգի ազդանշանների շտկման եւ մոնիթորինգի ցամաքային կայաններ կտեղակայվեն Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Նիկարագուայում: Այդ մասին մայիսի 24-ին լրագրողներին հայտնել Է «Ռոսկոսմոս»-ի փոխղեկավար Սերգեյ Սավելեւը:
«Պլանավորում ենք ԳԼՕՆԱՍՍ-ի կայաններ տեղակայել Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Նիկարագուայում: Խոսքը վերաբերում Է ԳԼՕՆԱՍՍ-ի մոնիթորինգի կայաններին»,-ասել Է նա:
Հայաստանում եւ Բելառուսում կայանները կտեղակայվեն 2016 թվականին, իսկ մյուս կայանների կառուցման ժամկետները դեռեւս ճշտվում են, նշել Է Սավելեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



