Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայ և արտասահմանյան հայտնիներ, ովքեր նման են ոչ միայն արտաքինով, այլ նաև...

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Շատ հաճախ է լինում առօրյայում, երբ առաջին անգամ շփվելով մարդու հետ, այնուամենայնիվ, քեզ չի լքում զգացողությունը, որ նրան արդեն գիտես: Համաձայնեք՝ դեժավյուի էֆեկտին հավասար այս երևույթը ծանոթ է մեզանից գրեթե յուրաքանչյուրին: Իսկ եթե՞ զգացողությունն այդ ոչ թե դեժավյու է, այլ ակնհայտ կրկնություն՝ տվյալ դեպքում ճակատագրի: BlogNews-ն այսօր փորձել է մեկ  վերնագրի տակ մեկտեղել մեր և արտասահմանյան մեդիաների հայտնի մի քանի դեմքերի ճակատագրեր, որոնց նմանությունը ուղղակի ապշեցնում է.

Արփինե Հովհաննիսյան - Ամալ Քլունի

Ասել, որ արտաքնապես այս երկու գեղեցկուհիները նման են՝ նորություն չի լինի… նորություն չէ նաև այն, որ նրանց երկուսի մասնագիտական գործունեությունը արդարադատության ոլորտում է: Ինչպես Արփինեն, այնպես էլ  Ամալը դեռ պատանեկան տարիներից են լրջորեն զբաղվում իրավագիտությամբ, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խնդիրներով: Երկուսն էլ հայտնի են ՄԻԵԴ-ում իրենց ազդեցիկ ու գրագետ զեկույցներով:  Այս երկու հմայիչ ու  գեղեցիկ կանայք, սակայն, ունեն ևս մեկ ապշեցուցիչ նմանություն: Նրանց մասնագիտական գործունեությունը, որը ոչ մի աղերս չունի շոու-բիզնես հասկացության հետ, չի խանգարում նրանց լինել  հասարակության ուշադրության կենտրոնում՝ որպես  գեղեցիկ, նորաձևություն թելադրող , ցանկալի կին:

Անահիտ Սիմոնյան - Վիկտորիա Բեքհեմ

Անահիտի ու Վիկտորիայի  արտաքին նմանությունը ևս ակնհայտ է: Սակայն գլխավոր նմանությունը, որ կապում է այս երկու կանանց, ոչ թե արտաքինն է, այլ այն, որ երկուսն էլ սկսել են իրենց գործունեությունը որպես երգչուհի, իսկ հետո  շարունակել որպես դիզայներ-մոդելավորող:  Հաջորդ  նմանությունը ճակատագրերի միջև այն է, որ նրանց երկուսի ամուսիններն էլ բավականին կայացած տղամարդիկ են եղել արդեն իսկ մինչև ամուսնությունը: Անահիտ Սիմոնյանն էլ Վիկտորիա Բեքհեմի նման երբեք չի դադարում լինել ամուսնու երկրպագուհիների ուշադրության կենտրոնում: Իսկ դա միշտ չէ, որ հաճելի է, նամանավանդ երբ խոսքը չարախոսություններին է հասնում:

Նազենի Հովհաննիսյան - Թինա  Կանդելակի

Հայկական արյուն. ոչ, սա չէ այս երկու հեռուստադիվաներին կապող միակ բանը: Ինչպես Թինան, այնպես էլ Նազենին  հեռուստադիտողին նախ և առաջ հայտնի են որպես ինտելեկտով, հումորի ՛՛լավ՛՛ զգացումով   ու  բարձր պրոֆեսիոնազիմով հաղորդավարուհիներ: Նրանք ամենուր սիրված են ու սպասված: Ցանկացած նախագիծ, որը առնչվում է այս կանանց հետ, դատապարտված է հաջողել ու լավագույն վարկանիշը հավաքել այդ պահին գոյություն ունեցող բոլոր մյուս նախագծերի կողքին: Այս երկու կանայք  ունեն նաև  ընդհանուր նախասիրություններ. նրանք երկուսն էլ զբաղվում են յոգայով՝ ընդ որում շատ լուրջ, հետևում են առողջ ապրելակերպի բոլոր կանոններին,  զբաղվում են բարեգործությամբ:

Սոս Ջանիբեկյան - Ջասթին Թիմբերլեյկ

Այս երկու տղամարդկանց կայացումը որպես աստղ տեղի է ունեցել մեր աչքերի առաջ: Մենք նրանց հետևում ենք վաղ պատանեկությունից ու կայացման ողջ ճանապարհը հիշում ենք երևի թե շատ ավելի լավ, քան իրենք: Թե՛ Ջասթինը և թե՛ Սոսը հայտնի սրտակերներ են, ընդ որում երկուսի կնմոլի համբավը չի խանգարում նրանց ամեն անգամ ավելի գեղեցիկ ու կայացած ընկերուհիներ ունենալ:  Սակայն ի  տարբերություն շուբիզնեսյան աղմկոտ ու սկանդալային բաժանումների, այս երկուսին միշտ հաջողվում է հարաբերություններին վերջ դնել նախ՝ առաջինը, և հետո՝ անաղմուկ ու բարի-դրացիական տրամադրությամբ:  Սոսն էլ Ջասթինի պես հաճախակի է շոկի ենթարկում իր երկրպագուներին՝ սոցցանցերում բավականին անկեղծ ու  հանդուգն գրառումներով: Նրանք երկուսն էլ չեն սիրում սափրվել, սիրում են երկար քնել ու կամակոր են: Բայց և այնպես, այս ամենը չի խանգարում նրանց տարիներ շարունակ մնալ ամենցանկալի փեսացուների շարքում: 

Ռազմիկ Ամյան - Ալեքսեյ  Չումակով

Եվ նորից հայկական արյուն: Չումակովը մեկ անգամ չէ, որ նշել է իր մայրական կողմի գեների մասին: Ավելին՝ նա հպարտանում է իր հայակական ծագմամբ: Չումակովը ներկա դրությամբ ռուսական շոու-բիզնեսի այն եզակի աստղերից է, որին սիրում, հարգում, գնահատում ու երկրպագում են որպես տղամարդ՝ բառիս բուն իմաստով: Նա առնական է, կնամեծար ու համաձայնեք՝ շատ գեղեցիկ տղամարդ, ճիշտ այնպես, ինչպիսին Ռազմիկ Ամյանն է: Այս երկու աստղերին կապող ևս մեկ մեծ նմանություն կա: Նրանք երկուսն էլ հիմնականում երգում են իրենց հեղինակային երգերը: Ասել է թե՝ լավ գիտեն ինչ երգել, որպեսզի  երգի ամեն նոտան կպնի այն լսող կանացի սրտի ամենանուրբ լարերին: 

Սոֆի Մխեյան - Նյուշա

Նրանց  ամենահաճախ տրվող հարցն է. ՛՛պի՞րսինգ է, թե՞ խալ՛՛… Այո, նրանք երկուս էլ իրենց դեմքի վրա ունեն շատ գեղեցիկ խալեր, որոնք հաճախ պիրսինգի հետ են շփոթում:  Այս երկու գեղեցիկ, բայց  և միաժամանակ ՛՛տղայական՛՛ թեթև ակցենտով  ոճի տեր երգչուհիները երգում են գրեթե նույն ոճի մեջ: Նրանց հիմնական լսարանը դեռահասներն են: Դե իհարկե՝ սեր, լավատեսություն, առողջ ապրելակերպ.  թեմաներ, որոնք հետաքրքիր են հիմնականում երիտասարդությանը: Սոֆին էլ Նյուշայի նման հրաշալի պարում է,  ունի սպորտային շտկված կազմվածք ու կյանքի հանդեպ պոզիտիվ տրամադրվածություն: Այս երգչուհիներին կապող ևս մի բան կա. Նրանց կարիերայի կայացման սկզբնական փուլում բոլորը աղջիկների  հաջողությունները վերագրվում էին նրանց հայտնի ու գործունյա հայրիկներին: Սակայն ժամանակն անցավ, ու բոլորը հասկացան, որ աղջիկներն իսկապես ունեն իրենց ուրույն տեղը երգարվեստի բեմում:

 

Հաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացու ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ Եղանակը կտրուկ կփոխվի. ուժեղ քամի ու ձյուն է սպասվում