Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանի պարտքային բեռը կմեծանա. Moody`s

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միջազգային վարկանիշային Moody`s գործակալության հետազոտությունների համաձայն` Ադրբեջանը հանդիսանում է նավթի ցածր գների պատճառով ամենաշատ նեգատիվ ազդեցության ենթարկված ԱՊՀ անդամ երկիրը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական report.az կայքը` նշելով, որ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանն ԱՊՀ երկրների մեջ ածխաջրածիններից ամենաշատ կախված երկիրն է:

Գործակալության կանխատեսումներով` Ադրբեջանում տնտեսական զարգացման միջին տեմպը 2017-2019 թվականներին կկազմի 1,2 տոկոս:

«Մինչեւ 2016 թվականի վերջը Ադրբեջանում պետական բյուջեի դեֆիցիտի աճը կանխատեսվում է մինչեւ 13 տոկոս, այն դեպքում, երբ 2015 թվականին այն կազմել էր 5 տոկոս: ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը 2014 թվականին աճել էր 11 տոկոսով, 2015 թվականին` 28 տոկոսով: 2016 թվականին սպասվում է մինչեւ 30 տոկոս աճ: Բյուջեի դեֆիցիտը պետք է փակվի ոչ թե նոր փոխառությունների, այլ Ադրբեջանի պետական նավթի հիմնադրամի ակտիվների հաշվին», -հայտարարել է գործակալությունը:               

Moody`s-ը կանխատեսում է, որ ապագայում Ադրբեջանի պարտքային բեռը կմեծանա կախված այն բանի հետ, որ բյուջեի դեֆիցիտի մի մասն, այդուհանդերձ, անհրաժեշտ կլինի փակել փոխառությունների հաշվին:

«Ազադլըգ» թերթը, հղում կատարելով Ադրբեջանի Հաշվիչ պալատի «Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին» զեկույցին, հայտնել է, որ Ադրբեջանի պետական ընկերությունների պարտքը ԿԲ-ին գերազանցում է կես միլիարդ մանաթը:

«Հաշվիչ պալատի հետազոտությունները ցույց են տվել, որ ԿԲ-ին պարտք պետական ձեռնարկությունների ֆինանսական վիճակը գնալով ծանրանում է, եւ ԿԲ-ին պարտքերը ժամանակին վերադարձնելու հնարավորությունը խիստ նվազում է, ինչն իր հերթին մեծացնում է պետական երաշխիքով վարկերի` պետբյուջեի հաշվին վերադարձնելու ռիսկը», -գրել է թերթը:

«Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի Պետվիճկոմին, հաղորդել է, որ 2016 թվականի առաջին 4 ամիսներին ՀՆԱ-ի արտադրությունն Ադրբեջանում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4,5 տոկոսով նվազել է:

Fins.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկի դրամական քաղաքականության վերլուծությանը, հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանում 34,2 տոկոսով պակաս կապիտալ ներդրումներ են կատարվել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Report.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային ծառայությանը, հայտնել էր, որ 2016 թվականի հունվար-ապրիլին Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառության ծավալը 34,3 տոկոսով կրճատվել է` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ   Ադրբեջանից նավթամթերքի արտահանման ծավալը 2016 թվականի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել է 29 տոկոսով, ինչը դրամական արտահայտությամբ կազմում է 57,3 տոկոս:

Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի բանկային հատվածում պրոբլեմային վարկերի տեսակարար կշիռը գնահատել է 20 տոկոս մակարդակի:

Marja.az կայքը հայտնում է, որ Ադրբեջանում բանկերին պարտք 2,6 մլն քաղաքացիների մեկ հինգերորդից ավելին ի վիճակի չեն վերադարձնել վերցրած վարկերը:

Fins.az լրատվական կայքը, հղում կատարելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) զեկույցին, հայտնում է, որ 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է:

OPEC-ի կանխատեսումներով` Ադրբեջանում միջին տարեկան կտրվածքով նավթի օրական արտադրանքի ծավալը կընկնի մինչեւ 820 հազար բարելի:

Նավթի համաշխարհային գներն անցյալ տարվանից մոտ երկու անգամից ավելի ընկնելու, արդյունահանման ծավալների նվազելու հետեւանքով գլխավորապես էներգակիրների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամում:

Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է