Երևան, 21.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարոն Մարգարյան. «Հնարավորին աջակցեք մեր այն համաքաղաքացիներին, ովքեր ինքնուրույն չեն կարողանա վերացնել քամու պատճառած վնասի հետևանքները»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ երեկ մայրաքաղաքում գրանցված ուժգին քամին զգալի վնասներ է պատճառել, այդ թվում նաև քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներին: 

 Մասնավորապես զեկուցվել է, որ վնասվել է 106 շենք-շինությունների տանիք, արտաքին լուսավորության ցանցում գրանցվել է 63 վթար, այդ թվում ինչպես սյուների շրջվելու, այնպես էլ լուսատուների կոտրման և մալուխների վնասման: Արձանագրվել են նաև տասնյակ ծառերի, գովազդային վահանակների, ճանապարհային երթևեկության կարգավորիչ լուսացույցերի և ճանապարհային ուղեցույց-վահանակների տապալման դեպքեր:
 Հաշվի առնելով քամու պատճառած վնասների ծավալը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել և գույքագրել քամու պատճառով առաջացած խնդիրները ու համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:
 «Ակնհայտ է, որ պատճառված վնասը բավականին շոշափելի է, և քաղաքային ենթակառուցվածքներում արձանագրված վնասները վերացնելուն զուգահեռ, անհրաժեշտություն կա հնարավորին աջակցություն ցուցաբերել նաև մեր հատկապես այն համաքաղաքացիներին, ովքեր սոցիալական պայմաններից ելնելով ինքնուրույն չեն կարողանա վերացնել քամու պատճառած վնասի հետևանքները: Ըստ այդմ վարչական շրջանների համապատասխան ծառայությունները տեղերում առավել մանրակրկիտ պետք է ուսումնասիրեն խնդիրներն ու հնարավորին աջակցեն մեր այդ համաքաղաքացիներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 Աշխատակազմի համապատասխան ծառայություններին էլ հանձնարարվել է, ըստ ոլորտների համագործակցելով պատկան կառույցների հետ, կարճ ժամանակում վերացնել քաղաքային ենթակառուցվածքներում գրանցված վթարների հետևանքներն ու վերականգնել դրանց բնականոն աշխատանքը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հողի մեջ աճող «սարդը». ոչ թե ընկույզ, այլ լոբազգի. «Փաստ»Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ապրիլի). «Սյունյաց ողջույններ», նոր ՋԷԿ-ի բացում, բացօթյա համերգ. «Փաստ»Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Բաց պատուհաններ, ամայացում, անկյանք... «նոր կյանք». «Փաստ»Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին Ի՞նչ է այս անգամ ուղարկվում Ադրբեջանից ՀայաստանՄեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԻնչի՞ց են վախենում ամերիկյան փորձագիտական շրջանակները. «Փաստ»Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք Չալաբյան«Բանակն իր առաջին տունն էր, ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր». սերժանտ Արտակ Սարգսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում. «Փաստ»Ամենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Մեր հասարակության 70 տոկոսը ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ»Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Ինչ փոփոխություններ են կատարվել կաթի և կաթնամթերքի փորձաքննության կարգում. «Փաստ»Ժողովրդին խորհրդարանում պետք են մեզ նման մարդիկ, որպեսզի նրանց և Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ կերպով պաշտպանված լինեն. Էդմոն Մարուքյան Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա Տոնոյան«TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ»Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ»Ապրիլի 21-ին, 22-ին, 23-ին, 27-ին և28-ին լույս չի լինելու Հորոսկոպի 3 նշան, ում բախտը կբացվի մայիսի սկզբինԴամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ»Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ»Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ»Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ»Իրանը չի մասնակցի բանակցություններին մինչև իր պայմանները չբավարարվեն. Tasnim «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթել է «Շիրակին» Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը X-ի օգտատերերը գանգատվել են սոցիալական ցանցի աշխատանքից Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ փխրուն է և անկանխատեսելի. Կրեմլ Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանն ու Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել Աշխարհի գավաթում Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանԵրևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «BYD» մեքենային ՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԵվրամիությունն ընդլայնելու է Իրանի դեմ պատժամիջոցները. Reuters ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ6 սննդամթերք, որոնք օգնում են իջեցնել արյան ճնշումը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՀայաստանը դարձել է մայիսյան տոների համար ամենապահանջված ուղղություններից մեկը. «Աէրոֆլոտ» Նարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըՌուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ