Կարամելային սոուս
ԼԱՅՖ
Բաղադրիչներ
- շաքարավազ - 200 գր
- կարագ - 150 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 125 մլ
Պատրաստման եղանակ
- Բաղադրիչները նախատեսված են 500 մլ կարամելային սոուսի հաշվարկով: Շաքարավազը լցնում ենք հաստ տակով կաթսաի մեջ և դնում ենք միջին ուժեղության կրակի վրա: Անընդհատ խառնելով հասցնում ենք եռման աստիճանի: Այնքան ենք եփում, մինչև շաքարավազը լուծվի և զագվածը սաթի գույն դառնա: Առանց կաթսան կրակից վերցնելու, ավելացնում ենք ոչ մեծ կտորներով կտրատած կարագը և խառնում ենք, մինչև վերջինս լուծվի:

- Կրակից վերցնում ենք, և անընդհատ խառնելով, բարակ շիթով լցնում ենք տաքացրած սերուցքը: Խառնում ենք մինչև համասեռ և հարթ զանգված ստանանք:

- Սոուսը սենյակային ջերմաստիճանանի հասնելուց հետո, լցնում ենք ապակյա տարայի մեջ, կափարիչով ծածկում և տեղափոխում սառնարանը:

Ի դեպ, այսպիսի կարամելային սոուս կարելի է սառած վիճակում քսել տոստերի կամ բուլկիների վրա և ուտել, իսկ սենյակային ջերմաստիճանի սոուսը՝ օգտագործել որպես սոուս:
Մատուցվում է:1 ժամ անց
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



