Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարսելում կայացել է Շարլ Ազնավուրի անվան ֆրանս-հայկական գրքի ազգային մրցանակաբաշխությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

 Մարսելում՝ Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի գլխավոր սրահում մայիսի 23-ին տեղի է ունեցել Շարլ Ազնավուրի անվան ֆրանս-հայկական գրքի ազգային մրցանակաբաշխությունը՝ Շառլ Ազնավուրի և 500 հյուրերի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկայացվել են ինչպես ֆրանսիացի, այնպես էլ ֆրանսիահայ մի շարք հեղինակների՝ Հայաստանին, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված տարվա լավագույն պատմական և գեղարվեստական գրքերը: Այս տարվա հաղթող է ճանաչվել Վալերի Թորանյանի «Օտարազգին» ստեղծագործությունը, որը պատմում է ցեղասպանությունից մազապուրծ եղած կնոջ մասին՝ թոռան աչքերով:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Մրցանակի հանձնման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի նախագահ Մարտին Վասալը նշեց, որ Թուրքիան, շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի կողմից բռնի ուժով արցախյան հիմնախնդիրը լուծելու մտադրությունը, ինչը բացահայտ արտահայտվեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում:

Մարտին Վասալը նաև ընդգծեց հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամների և ֆրանսահայերի անվերապահ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Բուշ դյու Ռոնի դեպարտամենտի նախագահ Մարտին Վասալը շնորհավորեց Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա կապակցությամբ՝ շնորհելով դեպարտամենտի Պատվո Շքանշան:

Նույն օրը՝ երեկոյան, Շարլ Ազնավուրի հովանու ներքո, Մարսելի հանրահայտ «Սիլո» համերգասրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված «Դու, իմ եղբայր» խորագրով համերգ՝ ֆրանսիացի աստղերի մասնակցությամբ, որոնց թվում էին Հելեն Սեգարան, Ժիլբերտ Մոնտանիեն, Ֆրեդերիկ Մանուկյանը, Եսային և այլոք:

Միջոցառումները կազմակերպել էր Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլիտենի խորհրդի անդամ, 9-10 սեկտորի փոխքաղաքապետ Ռիչարդ Ֆենդիկյանը ` Բուշ դյու Ռոնի դեպարտամենտի, Մարսել-Պրովանս տարածքային խորհրդի և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին մի շարք երկրների գլխավոր հյուպատոսներ, պատգամավորներ, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, խորհրդարանականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր այրեր, մշակութային գործիչներ, լրագրողներ, հայկական և հրեական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ