Ռուսաստանի եւ Սիրիայի զորքերը ոչնչացրել են ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալների մեկ երրորդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական զորքերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) աջակցությամբ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների զինյալների մեկ երրորդին: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին մայիսի 24-ին տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եբգենի Լուկյանովը:
«Մեր հաշվարկներով, մեր գործողությունների մեկնարկին «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն եւ ԻՊ-ն շուրջ 80 հազար զինյալ ունեին: 28 հազարն արդեն ոչնչացվել է»,- անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 7-րդ միջազգային հանդիպման ժամանակ ասել է Լուկյանովը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան երկու տարվա ռազմական գործողությունների ընթացքում 5 հազար ահաբեկիչ է ոչնչացրել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



