Թուրքիային չեք կարող նախապայման թելադրել․ Էրդողանը սպառնացել է ԵՄ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հոխորտացել է ԵՄ-ի վրա Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի համար առաջադրված նախապայմանների համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում ՄԱԿ-ի համաժողովի փակմանը Էրդողանը հանդես է եկել ելույթով, որի ժամանակ ափսոսանք է հայտնել, որ համաժողովին բացի Մերկելից G7 երկրների ղեկավարներից ոչ-ոք ներկա չէ։ Անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերություններին, Էրդողանը պնդել է, թե չնայած ԵՄ-ն խոստացել էր մինչ հուլիս 1 մլրդ փոխանցել, սակայն դեռ նորություն չկա։ Նա նշել է, թե դա փախստականների ճամբարներին է ուղղվելու եւ Թուրքիան որեւէ մեկից օգնություն չի ցանկանում ստանալ։
Էրդողանը սպառնացել է ԵՄ-ին՝ շեշտելով, որ եթե վիզաները չհանվեն, Թուրքիայի մեջլիսում ԵՄ-ից հետընդունման օրինագիծը չի ընդունվի։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



