Պատրաստ ենք աջակցել ՏՏ ոլորտում ցանկացած ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը. վարչապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին, որի ժամանակ քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հետագա զարգացմանը և նորարարական գաղափարների խթանմանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է եղել տեխնոլոգիական կրթական համակարգի արդիականացմանը, բարձրակարգ կադրերի պատրաստմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ներդրումների ներգրավմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարներին:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում ՏՏ բնագավառի ակտիվ զարգացումը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



