Կործանված A320-ի օդաչուների խցիկում ջերմաստիճանի աճ Է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիջերկրական ծովի երկնքում ավիաաղետից մի քանի րոպե առաջ տվիչներն EgyptAir ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի օդաչուների խցիկում պատուհանի ջերմաստիճանի աճ են գրանցել: Այս մասին հայտնել Է եգիպտական «Ալ Ահրամ» թերթը:
Հրատարակության տվյալներով՝ երկրորդ օդաչուի կողմից ապակու ջերմաստիճանի աճի վերաբերյալ հաղորդումն ստացվել Է Գրինվիչի ժամանակով 00:26-ին: Ինքնաթիռից ազանշանները շարունակել են ստացվել եւս երեք րոպե նախքան ռադարների Էկրաններից դրա անհետանալը:
Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանից թռչելու պահից ինքնաթիռից ընդամենը 11 հաղորդում Է ստացվել նրա տեխնիկական վիճակի մասին: Առաջին երկուսը վկայում են, որ Airbus-ի շարժիչները սարքին են եղել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



