Լուսարձակող միջատները նորզելանդական քարանձավը վերածել են հեքիաթային տեսարանի (ֆոտոշարք)
ԼԱՅՖTert.am–ը գրում է.
Նոր Զելանդիայի Ուեյտոմո տարածաշրջանը հայտնի է կրաքարային քարանձավներով, որտեղ բնակվում են կենդանական աշխարհի ամենազարմանահրաշ ներկայացուցիչները:
Խոսքը կախարդական միջատների՝ կայծոռիկների մասին է: Այս յուրօրինակ միջատները յուրահատուկ փայլ են արձակում, որի շնորհիվ լուսավորում են տարածքը` այն վերածելով անչափ գեղեցիկ սյուրռեալիստական տեսարանի:
«Լուսարձակող» քարանձավի գեղեցկությունը ֆիքսել է բրիտանացի լուսանկարիչ Շոն Ջեֆերսը, ով անցյալ տարի եղել է Նոր Զելանդիայում: Նրա խոսքով` նման տեսարանը 30 վայրկյանից 6 րոպե կարող է տևել, և լուսանկարները ստանալու համար նա օրական 6-8 ժամ է անցկացրել սառը ջրերում: Ինքնատիպ ֆոտոշարքը ներկայացնում է Boredpanda.com-ը:










1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



