Վաշինգտոնի փրայմերիզից հետո Թրամփին ութ ձայն է պակասում համագումարում հաղթելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիլիարդատեր Դոնալդ Թրամփին մնացել Է ութ պատվիրակի ձայն ստանալ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար հանրապետականների նախընտրական մրցարշավում երաշխավորված հաղթանակի հասնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Վաշինգտոնի նահանգում կայացած փրայմերզից հետո Թրամփն ապահովել Է 1229 պատվիրակների աջակցությունը: Հաղթանակը երաշխավորելու եւ ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից միասնական թեկնածու դառնալու համար անհրաժեշտ Է ստանալ 1237 ձայն:
Վաշինգտոնում, որտեղ պայքարն ընթանում Է 44 պատվիրակների ձայների համար, արդեն ամփոփվել են քվեաթերթիկների 70 տոկոսի տվյալները: Թրամփի օգտին քվեարկել Է ընտրողների 76,2 տոկոսը:
Հանրապետականների համագումարը, որտեղ հայտնի կդառնա կուսակցական թեկնածուի անունը, տեղի կունենա Քլիվլենդ քաղաքում (Օհայոյի նահանգ): Թրամփը փաստորեն ապահովել Է իր առաջադրումը՝ մնալով առանց մրցակիցների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



