«Թալիբան»-ն ընտրել Է իր նոր առաջնորդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման նոր առաջնորդ Է դարձել Մուլավի Հայբաթուլա Ախունզադան:
Ախթար Մանսուրի զոհվելուց հետո զինյալների թափուր մնացած առաջնորդի պաշտոնին հավակնում Էր մի քանի մարդ: Նրանցից ամենաարմատականը համարվում Էր Սիրաջուդին Հաքանին: Արդյունքում Հաքանին դարձել Է նոր պարագլխի տեղակալներից մեկը, խորհուրդը (շուրան) երկրորդ օգնական Է նշանակել մոլլա Յաղուբին՝ շարժման նախկին առաջնորդ մոլլա Օմարի (սպանվել Է 2013 թվականի ապրիլին) որդուն:
Ախթար Մանսուրը զոհվել Է մայիսի 21-ին: Ամերիկյան անօդաչուն նրա ավտոմեքենան գնդակոծել Է Պակիստանի տարածքում: «Թալիբան»-ի ներկայացուցիչներն իրենց առաջնորդի մահը հաստատել են միայն մի քանի օր հետո:
«Թալիբան»-ն իսլամիստական շարժում Է, որը 1994 թվականին ծնունդ Է առել Աֆղանստանում: 2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խմբավորումը ճանաչել Է ահաբեկչական:
Մոտավորապես մեկ տարի առաջ թալիբներն ակտիվ մարտեր են ծավալել՝ փորձելով գրավել Աֆղանստանի խոշոր քաղաքները: Նրանց հսկողության տակ Է գտնվում, մասնավորապես, Կունդուզ քաղաքը երկրի հյուսիսում, ինչպես նաեւ մարտերը շարունակվում են Ղազնիի՝ Քաբուլից հարավ-արեւմուտք ընկած նահանգի վարչական կենտրոնի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



