Երևան, 24.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է նշանակում ձեր անունը. եթե այն սկսվում է Ա տառով, ապա ...

ԼԱՅՖ

ԱԴԵԼԱԻԴԱ — Տարածվել է եվրոպական գրականության միջոցով:

ԱԻԴԱ — Եկել է իտալացի կոմպոզիտոր Վերդիի համանուն օպերայի շնորհիվ՝ 20-րդ դարի քսանական թվականներից:

ԱԼԻՍԱ — Ֆրանս. Alisa անունն է, որ տարածված է նաև մեզ մոտ: Գործածական է նաև Ալիս ձևով: Սրա փաղաքշականն է Ալլա:

ԱԼՎԱՐԴ- Հայ. վաևդ և ալ \»կարմիր”, \»կարմրավուն” բառերից: Նշանակում է \»կարմիր վարդ”: Հնում այս անունը գործածական չի եղել հայերի մեջ, համդիպում ենք 12-րդ դարից միայն: Տարածման պատճառ եղավ Վահան Միրաքյանի \»Լալվարի որսը” պոեմը:

ԱԼՎԻՆԱ — Նշանակում է \»շիկահեր”, \»սպիտակադեմ” : Ծագել է լատ. albus \»սպիտակ” բառից: Կա նաև սրա փաղաքշական Ալյա ձևը:

ԱՂԱՎՆԻ — Հայ. աղավնի թռչնի անունից, որ անմեղության և համեստության խորհրդանիշ է : Իբրև անձնանուն գործածական է անցյալ դարից: Համապատասխանում է ժողովրդական Դուխիկ անվանը: Այժմ էլ բավական տարածված անուն է : Երևում է նաև Աղունիկ ձևով:

ԱՄԱԼՅԱ — Եվրոպական անուն է , որ գործածական է դարձել մեզ մոտ 20-րդ դարի ութսունական թվականներից՝ Շիլլերի \»Ավազակները” ողբերգության հերոսուհու անունով: Այժմ տարածված անուն է :

ԱՆԱՀԻՏ — Զենդ. Anahita, պահլ. Anahit. ժարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև հայերի մեջ: Կազմված էր an ժխտական ածանցից և ahita \»պիղծ” բառից. նշանակում է \»անպիղծ”, \»անապական”, \»անարատ”: Անահիտը մեր ժողովրդի սիրած աստվածուհին է եղել, և նրա անունը անհիշելի ժամանակներից պահպանվել է մինչև մեր օրերը: Այժմ տարածված անուն է:

ԱՆԳԻՆ — Հայ. անգին բառից, որ նշանակում է \»հազվագյուտ”, \»գին չունեցող”: Ստեղծվել է 20-րդ դարում և բավականին տարածված անուն է:

ԱՆԺԵԼԱ — Ֆրանս. Anzela անունից, որ ծագում է հուն. angelos բառից. նշանակում է \»հրեշտակ”: Եկել է ֆրանսերենից 19-րդ դարում և մինչև օրս գործածական է: Փաղաքշականը՝ Անժելիկ, Անժիկ:

ԱՆԻ — Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից: Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն:

ԱՆՆԱ — Եբր. Khanna անունից, որ նշանակում է \»շնորհալի”, \»ողորմած” կամ \»պարգևատու”, \»ողորմասիրտ”: Գործածական է եղել հայերի մեջ հնուց և այժմ էլ գարծածական անուն է:

ԱՆՈՒՇ — Զենդ. anaosa , պահլ. anos բառից , որ նշանակում է \»անմահ”: Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել \»հաճելի”, \»քաղցր” նշանակություն: Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ: Հայերի մոտ այս անունը բառակազմական դեր է կատարում իգական մի շարք անուններ ստեղծելիս, օր.` Հայկանուշ, Վարդանուշ, Հրանուշ և այլն: Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ:

ԱՇԽԵՆ — Պահլ. akhsen \»գորշ” բառից / զենդ. akhsaena \»թուխ”, \»կապտասև”/: Եթե պահլ. akhsen բառի դրափոխված ձևը համարենք , ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի ”մոխրագույն”, \»գորշ”: Բայց գույն է արտահայտում նաև \»աշխետ” բառը /պահլ. khset, զենդ. khsaeta/, որ կարելի է մեկնել \»հրակարմիր”: Հնագույն անուններից է : Խորենացին հիշատակում է Աշխեն կույս, որ Աշխադարի դուստրն էր: Շատ հավանական է, որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարս. փաղաքշական en ածանցից /Աշխ — են/. ինչպես պարսկերենից եկած մյուս անուններում /Խորեն/: Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ:

ԱՍՏՂԻԿ — Հայ. աստղ բառից՝ -իկ փաղաքշական ածանցով: Հնագույն անուն է. գալիս է Աստղիկ աստվասուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին, որ թե Արուսյակ մոլորակն է, թե սիրո աստվածուհին /Վեներա /: Այժմ էլ շատ տարածված է Աստղիկ անունը:

ԱՐԵՎԻԿ- Հայ. արև բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Ստեղծվել է 13-րդ դարում և այժմ էլ գործածական անուն է:

ԱՐԵՎՇԱՏ — Նորահնար անուն է՝ կազմված է արև (այստեղ \»կյանք\» իմաստով) և շատ բառերից. նշանակում է \»երկարակյաց, \»երկարատև\»: Կա նաև Արևշատյան ազգանունը:

ԱՐՄԻՆԵ — Արմեն անվան իգական ձևերից մեկն է: Կազմվել է -ինե վերջամասնիկով / ինչպես՝ Կարինե, Զարինե /:

ԱՐՈՒՍ- Հայ. Արուսյակ անվան կրճատ ձևն է, որ հաճախ գործածվում է իբրև անկախ անուն:

ԱՐՈՒՍՅԱԿ — Հայ. Արուսյակ մոլորակի անունն է, որ նույն Լուսաստղն է՝ Վեներան (լատ. Venus): Հայերի մեջ այս անունը գործածական է 9-րդ դարից՝ արաբական Zuhra անձնանվան փոխարեն, որ նույնպես գործածական էր Լուսաստղ իմաստով: Այժմ էլ տարածված անուններից է:

ԱՐՓԻՆԵ — Կազմված է արփի /արև / բառից -ինե իգական ածանցով / ինչպես Ցոլինե, Նարինե /: Այժմ բավական տարածված անուն է:

ԱԼԲԵՐՏ — Գոթ. Albrecht- ից, որ նշանակում է \»ազնվափայլ”: Այս անունը Albert ձևով այժմ տարածված է Եվրոպայում, նաև մեզ մոտ:

ԱԼԵՔՍԱՆ — Ալեքսանդր անվան կրճատ ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անուն: Սրանից է գալիս Ալեքսանյան ազգանունը:

ԱՂՎԱՆ — Տարածվել է վերջին դարի սկզբին՝ աշուղ Եռանդի (Հովսեփ Ասլանյան) \»Աղվանի և Օսանի հեքիաթը” հայտնի գրքի ազդեցությամբ (1900թ) հատկապես Շիրակի գյուղերում: Բոլորովին առնչություն չունի Աղվանից աշխարհի կամ ազգի հետ:

ԱՆԱՍՏԱՍ — Հուն.Anastasios անունից, որ անցել է եվրոպայի շատ ժողովրդների (լատ. Anastasius) . նշանակում է \»հարություն” (մեր Հարություն անունը սրա թարգմանությունն է):

ԱՆԴՐԱՆԻԿ — Հայ. անդրանիկ բառից, որ նշանակում է \»ավագ”, \»մեծ”, \»երեց”: Իբրև անձնանուն հանդիպում ենք տակավին X դարից: Այժմ էլ շատ գործածական անուն է:

ԱՆԴՐԵԱՍ — Հուն. Andeioss անունն է, որ նշանակում է \»առնական”,”հանդուգն”: Այս նույն անունը մուտք է գործել ռուսերենից՝ Անդրեյ (Андрей) ձևով: Սրանից է Անդրեասյան ազգանունը:

ԱՆՈՒՇԱՎԱՆ — Ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է: Հյուդմաշի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենդ. anaoo \»անմահ” և urvan \»հոգի” բառերից. նշանակում է \»անմահ հոգի”: Այս կարծիքին են նաև Ն. Ադոնցը և Հր. Աճառյանը: Գր. Ղափանցյանը անվան մեջ տեսնում է նոճի, սոսի բառերը, իսկ անվան վերջավորությունը մեկնում որպես \»պաշտող”, \»նվիրված”: Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում է իբրև սոսանվեր ( տես՝ Արա Գեղեցիկի պաշտամունքը 1944, էջ 107): Ոմանք էլ դիտում են որպես հայ. աշուղ և ավան բառերից կազմված մի անուն :

ԱՆՏՈՆ — Լատ. Antonius անունից. նշանակում է \»առաջնորդ”: Տարածված է այս անվան Antonios ձևը: Ունենք նաև Անտոնյան ազգանուն:

ԱՇՈՏ — Այս անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը: Արաբ. aath բառը ևս սեմական ծագում ունի: Հայերի մեջ Աշոտ-ը շատ տարածված է:

ԱՌԱՔԵԼ — Գրբ. առաքել բառից է (եա>ե) հնչյունափոխությամբ. նշանակում է \»ուղարկված”, \»պատգամավոր”, \»դեսպան”: Սրանից է Առաքելյան ազգանունը:

ԱՍԱՏՈՒՐ — Հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որ գործածական է նաև այսօր: Սրանից ունենք Ասո, Աստո անունները, ինչպես և Ասատրյան, Աստոյան ազգանունները:

ԱՎԱԳ — Հայ. ավագ բառից, որ նշանակում է \»մեծ\», \»տարեց”: Իբրև անձնանուն այժմ էլ կենդանի է: Սրանից ունենք Ավագյան ազգանունը:

ԱՎԵՏ — Հայ. ավետիք բառն է, որ նշանակում է \»հաճելի լուր”, \»բարև”, ”աչքալուսանք”:

ԱՎԵՏԻՔ — Հայ. ավետիք բառից (հոգնակի): Բավական տարածված անուն է. սրա փաղաքշական ձևերն են՝ Ավո, Ավիկ:

ԱՎԵՏԻՍ — Հին հայերենի ավետիք բառի հայցական հոլովաձևն է, որ գործածվում է իբրև անձնանուն նույն նշանակությամբ: Սրա կրճատ կամ փաղաքշական ձևերն են Ավիս, Ավո: Կան նաև Ավետիսյան, Ավոյան ազգանունները:

ԱՐԱ- Հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին: Արան գարնան, բուսականության, երկրագործության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական ժողովուրդների մեջ: Գ. Ղափանցյանն իր \»Chetto-armeniaca” գրքում նշել է մեր Արայի և խեթական Ara բույսերի աստվածության մասին: Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների): Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել , իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին՝ գրելով. ”Արա Գեղեցիկ և Արես իրենց ծագումով միևնույն դիցաբանական դեմքերն են” (տես՝ նրա \»Արա Գեղեցիկ”,էջ 314-315): Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է \»անտառ”, \»արտ” և այլն: Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ \»արա” մասնիկը Արա աստծու անունն է (Արագածանի-Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն):Վերջին տարիներին Արա անունը մեծ տարածում է գտել:

ԱՐԱՄ — Ըստ Մ. Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է: ՀԲ մեկնում է իբրև \»վսեմություն” կամ \»բարձրություն”: Մատենադարանի #5596 ձեռագրում սույն Արամ անունը դրված է \»Բառք եբրայացւոցի” շարքում և բացատրված որպես \»անեծք”, սակայն հրեաների մոտ այս անունը գործածական չէ (թեև ծագումով սեմական է): Այժմ էլ շատ տարածված անուններից է : Ունենք նաև Արամյան ազգանունը:

ԱՐԱՄԱԶԴ — Իրանական դիցաբանության մեջ հայտնի հզոր աստվածներից մեկի անունն է, որ հիշատակվում է մատենագրության մեջ նաև Որմիզդ ձևով: Հյուբշմանն այս անունը մեկնում է իբրև \»իմաստության տեր”. կազմված է զենդ. abura \»տեր” և mazda \»իմաստություն” բառերից: Այս ստուգաբանությունը հավանություն է տվել նաև Հ. Աճառյանը: Ոմանք Արամազդ անվան մեջ տեսնում են Արա աստծու անունը և կապում ուրարտական կուլտուրայի հետ, սակայն դա միայն պատահական նմանություն է: Թվում է ՝իրանական փոխառություն է:

ԱՐԱՄԱՅԻՍ — Հայ հին դիցաբանական անուններից է: Հայկ Նահապետի թոռան (Արամայիկի որդու ) անունն է: Որոշ գավառներում Արմավիս են կոչում, որ ավելի հավանական է դարձնում պատմահոր վկայությունը: Այս անվան կրճատ ձևերն են՝ Արմո, Մայիս և այլն:

ԱՐԱՅԻԿ — Հնագույն Արա անունն է ՝ -իկ փաղաքշական ածանցով: Այժմ բավական տարածված ինքնուրույն անուն է :

ԱՐԱՐԱՏ — Հայոց մեծ լեռան անունն է , որ դարձել է նաև անձնանուն: Բիբլիական այս լեռան անունը ըստ էության չի ստուգաբանված: Գ. Ղափանցյանը հնարավոր է համարում Urart քաղաքական և էթնիկական տերմինից ծագած լինելու հանգամանաքը: Հնագույն Urart ձևը հեշտությամբ կարող է դառնալ Arart: Ժողովրդական ստուգաբանությամբ դարձել է \»Արայի արտ” ( նախ ՝Ar + art, ապա ՝ Arart ): Այս բացատրությունը իհարկե գիտական չէ, քանի որ Արարատ տեղանունը շատ հին և հայերենով չի ստւգաբանվում:

ԱՐԵԳ — Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ \»հրային — լուսափայլ ճաճանչներով”, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում (Րաֆֆի): Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում` գեղարվեստական գրականության ազդեցությամբ / Ղ. Աղայանի \»Արեգնազան” և Հ. Թումանյանի \»Հազարան Բլբուլը”:

ԱՐԹՈՒՐ — Եվրոպական անուն է , որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության միջոցով /Վոյնիչի \»Բոռ” վեպից /:

ԱՐԻՍՏԱԿԵՍ — Հուն. Arostakes անունից: Առաջին անգամ հանդիպում ենք Ագաթանգեղոսի մոտ: Uտուգաբանվում է իբրև \»կրկին պարգև”: Կրճատ ձևերն են՝ Արիստակ, Արիս: Կա նաև Արիստակեսյան ազգանունը: Գավառական ձևն է Ռստակ, որից՝ Ռստակյան :

ԱՐԾՐՈՒՆԻ — Հայ տոհմանուններից է, որ իբրև անուն սկսվել է գործածվել 20-րդ դարի 90 — ական թվականներից: Տարածված է նաև Արծրուն ձևով:

ԱՐԿԱԴԻ — Հուն. Arkados — ից է , նշանակում է \»բարեհոգի”, \»ազնիվ”, \»երջանիկ”. բառացի՝ \»Արկադի բնակիչ” / հին հունական դիցաբանության մեջ Արկադիան պատկերացվում է որպես \»երջանկության և անտրտում կյանքի երկիր”:

ԱՐՄԱՆ- Պարս. arman բառից , որ \»իղձ”, \»կարոտ” է նշանակում: Հնում այս անունը չի եղել հայերի մեջ, այժմ տարածված է իբրև արական անձնանուն:

ԱՐՄԵՆ — Հայ. Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen /հայ/ և կամ Armenia /Հայաստան/ բառերի հետ: Այժմ չափազանց տարածված անուն է : Սրանից Արմենյան ազգանուն :

ԱՐՄԵՆԱԿ — Հայկական դիցաբանության անուններից է /Արամանյակ/: Շատ տարածված էր անցյալ դարում: Գործածական է նաև կրճատ Արմեն ձևը, որ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն:

ԱՐՇԱԼՈՒՅՍ — Հայ. արշալույս /լուսաբաց / բառից: Իբրև անձնանուն գործածական է թե արական , թե իգական սեռերի համար:

ԱՐՇԱԿ — Պարս. \»արջ” բառից՝ հայ. -ակ փաղքշական ածանցով: Նշանակում է \»արջուկ”: Սրանից Արշակունյաց տոհմանունը, ինչպես և Արշակունի, Արշակյան ազգանունները:

ԱՐՇԱՎԻՐ — Հայկական հնագույն անուններից է, որ ըստ Հյուբշմանի նշանակում է \»տղամարդ” / զենդ. և vira բառերից /: Պատահական նմանություն ունի հայերեն արշավել բայի արշավիր հրամայական ձևի հետ:

ԱՐՍԵՆ — Հուն. Arsen բառից է , որ նշանակում է \»առնական”, \»ամրակուռ” / լատ Arsenius , ֆր. Arsene / : Այժմ էլ գործածաական անուն է : Ունենք նաև Արսենյան ազգանունը:

ԱՐՏԱԿ — Պահլ. artak \» սրընթաց” բառից: Այժմ շատ տարածված է :

ԱՐՏԱՇԵՍ — ՀԲ ստուգաբանում է իբրև \»լույս”, ”եռանդ, ուրախության” կամ \»անեծք”: Այս անունը կրել են պարսիկ և հայ թագավորները մեր թվարկությունից շատ առաջ: Մինչև այժմ էլ տարածված անուն է: Սրա կրճատ ձևերն են ՝ Արտաշ, Արտուշ, Արտիկ և այլն: Կան նաև Արտաշիսյան , Արտաշյան ազգանունները:

ԱՐՏԱՇԻՐ- Պարս. անուն է, որ մեզ մոտ երևում է 5 -րդ դարից: Ոմանք համարում են Արտաշես անվան ավելի ուշ ստեղծված / իրանական / տարատեսակ: Նոր պարսկերենով ստուգաբանվում է որպես \»զայրացած առյուծ”, սակայն անվան մեջ պարզ երևում է arta \»սրբազան” բառը, որից ծագած լինելն ավելի հավանական է :

ԱՐՏԱՎԱԶԴ — Պահլ. Artavazd անունից, որ հայերի մեջ տարածված էր տակավին մ. թ. ա. չորրորդ դարում: Արտավազդ անունը հաճախ կապում են դիցաբանական այլ անունների հետ / Պրոմեթևս, Ամիրան, Միհր և այլն / և դիտում որպես \»մեռնող և հարություն առնող աստվածության \» նման մի բան / Գ. Ղափանցյան ,\»Արա Գեղեցիկի պաշտամունքը”, էջ 58/: Արտավազդ անունը ստուգաբանվում է որպես \»տևական արդարություն”: Այժմ էլ տարածված անուն է:

ԱՐՏԵՄ (Արտյոմ)- Հուն. artemes բառից է, որ նշանակում է \»ամրակազմ”, \»ջլապինդ”:

ԱՔԻԼԼԵՍ- Հունական դիցաբանական հերոսներից մեկի անունն է, որ եկել է Հոմերոսի \»Իլիականի” միջոցով վերջին դարերում:

ԱԶԱՏ — Հայերեն ազատ բառից, որ իրանական ծագում ունի (զենդ. azata): Շատ տարածված անուն է: Սրանից՝ Ազատյան ազգանունը:

ԱԶՆԱՎՈՒՐ — Առաջացել է հայ \»ազն\» արմատից, որ նշանակում է \»երևելի մարդ\», \»հսկա\», \»դյուցազն\»: Մեզնից անցել է վրացիներին Ազնաուրի ձևով: Այժմ շատ ենք հանդիպում Ազնավուրյան ազգանվանը, սակայն իբրև անձնանուն գրեթե չի գործածվում:

ԱՌՆԱԿ — Առաջացել է գրբ. այր սեռական հոլովից (առն) և ակ ածանցից, նշանկում է \»քաջ տղամարդ\», \»կորովի\»: Այժմ էլ գործածական է:

Աճուրդ՝ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ գույքի վաճառքի Գիտնականները հայտնաբերել են շաքարախտի դեմ պայքարի անսպասելի մեխանիզմԹղթի պես բարակ. Չինացի ինժեներները ստեղծում են բազմաշերտ արևային մարտկոց «Տղայիս չեմ տեսել ու իրեն ամեն վայրկյան սպասում եմ». կրտսեր սերժանտ Մոնթե Մեսրոպյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Ջրականում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ինչպե՞ս պետք է կենսաթոշակառուն գոյատևի այդ չնչին թոշակով․ Դավիթ ՀակոբյանԸնտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա. «Ուժեղ Հայաստան»-ի անդամները հանդիպել են դեղագործներին Սպասվում են տեղումներ Լույս չի լինի․ հասցեներ Սոչիի օդանավակայանում վաթսուն չվերթ է ուշացել, այդ թվում՝ դեպի Երևան Ժողովուրդը խաղից դուրս է. Քաղաքացին պետք է լինի սահմանադրական համակարգի և իշխանության ձևավորման համակարգի կենտրոնում. Էդմոն ՄարուքյանԳուցե համաշխարհային կամ եվրոպական չափորոշիչներով` Հայաստանը դեռևս չունի հանցավորության ամենաբարձր մակարդակը, սակայն արտաքին դիտարկումներով էլ ակնհայտ է, որ հանցավորությունն անհամեմատ աճել է. Աննա ԿոստանյանԲարձիթողի ու քաոտիկ վիճակ. տուժողը միշտ սպառողն է. «Փաստ»Սխալվելու ռիսկը միշտ կա, բայց անգործությունը հաստատ կործանարար է. Մենուա Սողոմոնյան Վթար. բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ամեն անգամ, երբ թուրքերը գովում են հայերին, դրան հաջորդում է ցեղասպանություն․ Արմեն ՄանվելյանՏաքսի ծառայությունների ակնհայտ ու թաքնված խնդիրները. «Փաստ»Այն մասին, թե ինչպես է ազգային պետության համար անզիջում պայքարը մեզ բերել այսօրվա կարևոր հանգրվանին. Ավետիք ՉալաբյանՓետրվարի 26-ին պարզ կլինի, թե ինչպիսի մարտահրավերի առջև է կանգնած Մերձավոր Արևելքը՝ այդ թվում նաև մեր երկիրը. Արտակ ԶաքարյանԴոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Նախընտրական խաղադրույք․ խաղաղության խոստո՞ւմ, թե՞ նոր պարտավորություններ Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված «Հայաստանն իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա». «Փաստ»Լռության գինը․ դատավճիռներ Բաքվում, ինքնամոռացություն՝ Երևանում Խաղաղության աղոթք Երկրաշարժ` Հայաստանում Իսկ մինչ այս որտե՞ղ էին բդխականները. «Փաստ»Գերակա շահ կճանաչվի ևս 5 գույքի նկատմամբ. նախագիծ. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունի նախագահը Նիկոլ Փաշինյանի իրավասությունների վերաբերյալ. «Փաստ»Մի «գյուղ», հազար ստատուս, զրո պատասխան իրական հարցերին. «Փաստ»Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ»Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի գնահատականներով՝ Ուկրաինայի վերականգնումը 10 տարվա ընթացքում կարժենա 588 միլիարդ դոլար Պերուում ուղղաթիռի վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել Փետրվարի վերջին վեց մոլորակներ գիշերային երկնքում «շքահանդեսի» կշարվեն Ժամանակն է դիվանագիտություն և հարգանք ցուցաբերել․ Իրանը կդիմադրի ցանկացած քաղաքական կամ ռազմական դավադրության․ Իրանի փոխարտգործնախարար Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ «Բարսելոնան» արձագանքել է ֆինանսական խախտումների և փողերի լվացման մեղադրանքներին Դռնապանը բռնել է յոթերորդ հարկից ընկնող տղային․ ՌԴ 44-ամյա կալանավոր է մահացել Կամ մենք դադարեցնում ենք պատերազմը, կամ չենք դադարեցնում ու գնում ենք մինչև վերջ․ Բուդանով Վրաստանը սահմանափակում է օտարերկրացիների աշխատանքը ծառայությունների ոլորտում Վենսը մտահոգություն է հայտնել Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի վերաբերյալ Սանկտ Պետերբուրգում երեխան ընկել է 13-րդ հարկի պատուհանից և փրկվել դռնապանի շնորհիվ Իրանի հարձակման դեպքում Իսրայելը կպատասխանի «անհավանական» ուժով. Նեթանյահու ՀՀ առաջին օմբուդսմենն Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածի տարելիցի նախօրեին դիմել է լրատվամիջոցներին Հայտնաբերվել է 405 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Արցախցի Արսեն Բաղրյանին շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում 55–ամյա ախուրյանցի կնոջը 1 ամսով կալանավորել են՝ Փաշինյանի հասցեին արված գրառման համար Վրաերթի հետեւանքով 20-ամյա տղա է մահացել Մահացել է օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը Մեդալային հաշվարկ․ 25-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվում են աննախադեպ ռեկորդով Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին