Վրաստանը խորհրդային ռազմական տեխնիկան կփոխարինի ԱՄՆ-ի սպառազինություններով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանը մտադիր Է վերջնականապես հրաժարվել խորհրդային ռազմական տեխնիկայի օգտագործումից եւ մշտական ռեժիմով բանակցություններ Է վարում ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու շուրջ: Այդ մասին մայիսի 25-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա բի պետ Վախթանգ Քափանաձեն:
«Դա մշտական գործընթաց Է: Մենք ցանկանում ենք նորացնել ռազմական տեխնիկան: Մենք ցանկանում ենք մեկընդմիշտ հրաժարվել խորհրդային արտադրության տեխնիկայից, որի պահպանումը եւ հետագա շահագործումը դժվարացել Է դրա հնության ու եւս մի շարք բոլորին հայտնի պատճառներով: Բայց մենք չենք կարող դա միանգամից անել, դա աստիճանական գործընթաց Է: Դրա համար մշտական աշխատանք Է կատարվում: Գլխավորն այն Է, որ այդ ուղղությամբ միշտ առկա Է ԱՄՆ-ի պատրաստությունը»,-հայտարարել Է Քափանաձեն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



