Վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջը, հասցրել հիվանդանոց ու ներկայացել ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 24-ին, ժամը 15.25-ին, ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 21-ամյա երիտասարդ և հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.50-ի սահմաններում, «Մերսեդես C 240» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել բաժին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



