Ռուսաստանցիների 80 տոկոսը գոհ է Պուտինի աշխատանքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությունից գոհունակություն է հայտնել հարցված ռուսաստանցիների 80 տոկոսը, իսկ դժգոհություն՝ 19 տոկոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Interfax-ին տեղեկացրել է «Լևադա կենտրոն»-ը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատանքը դրական են գնահատել հարցվածների 54 տոկոսը, բացասական՝ 45: ՌԴ կառավարության գործունեության գնահատականները կիսվել են՝ 49 տոկոսը գոհունակություն է հայտնել, նույնքանն էլ դժգոհություն:
Պետական Դումայի աշխատանքին հավանություն են տվել հարցված ռուսաստանցիների 42 տոկոսը, իսկ 56-ը տոկոսը՝ դժգոհություն են հայտնել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



