Չինաստանում նավաբեկության զոհերի թիվը մոտենում է 100-ի, հարյուրավորները դեռևս անհետ կորած են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Արևելքի աստղ» չինական կրուիզային ջերմանավի խորտակման արդյունքում զոհերի թիվը շարունակում է աճել, տեղի ժամանակով ժամը 10:20-ի դրությամբ հաջողվել է հայտնաբերել 97 զոհվածի դի, հայտնել է ՉԺՀ տրանսպորտի նախարարությունը:
Շրջված ջերմանավը հաջողվել է հզոր վերամբարձի օգնությամբ ողնափայտի վրա կանգնեցնել, սակայն ջրից հաջողվել է դուրս բերել միայն 4 տախտակամածային նավի վերին տախտակամածը: Մարդկանց որոնողական աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է դուրս մղել ջուրը:
«Արևելքի աստղը» շրջվել ու խորտակվել էր ուրբաթ երեկոյան: Վթարի պահին ջերմանավում 405 ուղևոր է եղել, անձնակազմի 46 անդամներ ու զբոսաշրջային ընկերության 5 աշխատակիցներ:
Հաջողվել է փրկել 14 մարդու, հայտնաբերվել է 97 զոհվածի դի, մնացածն անհետ կորած են համարվում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



