Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու են Սոֆի Դևոյանը և Լուսին Վարդանյանը դուրս մնացել «Երանի» սերիալից

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Ամիսներ առաջ «Կենտրոն» հեռուստաընկերությունը նոր ղեկավարությամբ իր նոր եթերաշրջանը սկսեց «Երանի» սերիալի մեկնարկով, որի սցենարիստն է Անահիտ Մխիթարյանը, ռեժիսորը՝ Վահե Սայանը, պրոդյուսերը՝ Էդգար Ավագյանը: Որքան էլ սերիալում ճանաչված ու սիրված արտիստներ են ներգրավված՝ Հարություն Մովսիսյան, Գոհար Իգիթյան, Գարիկ Չեփչյան, Սոֆի Դևոյան, Շուշաննա Թովմասյան, Լուսին Վարդանյան,  այնուամենայնիվ, ասել, որ սերիալը մեծ հաջողություն ունեցավ, սուտ կլինի, քանզի այն սերիալասեր հեռուստադիտողներից քչերին «սովորեցրեց» «Կենտրոն» հեռուստաընկերության տեղը:

Ալինա Մարտիրոսյանի սերիալից դուրս գալուց հետո օրերս նկատելի դարձավ, որ բացակայում են Սոֆի Դևոյանի և Լուսին Վարդանյանի մարմնավորած կերպարները: Կան խոսակցություններ, որ այս դերասաններին ուղղակի ձանձրացրել են կերպարների միապաղաղությունն ու ոչինչ չասող ներկայությունը:

Aysor.am-ը կապ հաստատեց Սոֆի Դևոյանի հետ՝ հետաքրքրվելով սերիալից դուրս մնալու իրական պատճառների մասին:

«Ֆիլմի սցենարն ընթացքում հատուկ փոխվեց, որի արդյունքում սերիալում մեր ընտանիքը՝ ես և իմ աղջիկներին մարմնավորած դերասանուհիները, չենք նկարահանվելու: Պատճառն այն է, որ հիմա շատ հետաքրքիր մի նոր նախագիծ ենք սկսում: Բնականաբար, ֆիզիկապես հնարավոր չէր լինել և՛ այնտեղ, և՛ այստեղ: Շատ լավ ենք պատրաստվում այս նախագծին, վստահ եմ, որ այն բոլորին դուր է գալու»,-մանրամասնեց Սոֆի Դևոյանը:

Նոր սերիալի մասին մանրամասներ չցանկացավ հայտնել, թեև ընդգծեց, որ այս անգամ մայրիկի կերպարում չի նկարահանվելու: Դրական, թե բացասական, դա ևս հայտնի չէ:

«Ամեն դեպքում, այս պրոյեկտում ես «շեշտադրված» մամայի կերպարում չեմ լինելու: Ուզում եմ փոփոխություն լինի, այդպիսի դերերով արդեն շատ հանդես եկա, նոր կերպարս առավել լուրջ է: Չնայած՝ մայրկի դերն էլ լուրջ դեր է… Դեռևս քասթինգ է ընթանում, այդ պատճառով ավելին ասել չեմ կարող: Խոստանում եմ՝ երբ ամեն ինչ պարզ լինի, առաջինը Ձեզ կտեղեկացնեմ»,-Aysor.am-ին ասաց Սոֆի Դևոյանը:

Կամիլային մարմնավորող Լուսին Վարդանյանն էլ սերիալից իր բացակայությունը պայմանավորեց կերպարների նկատմամբ հեռուստադիտողի կողմից ոչ շատ մեծ հետաքրքրություն ցուցաբերելու մեջ: Մեկտեղ ընդգծեց, որ ստեղծագործական թիմի և դերակատարների մեջ ոչ-մի կոնֆլիկտ չի եղել:

«Նախ ասեմ, որ սկզբից շատ լավ սկսեցինք մեր համագործակցությունը, մինչև վերջ էլ հաճույքով ու սրտացավ աշխատեցինք թե՛ ես, թե՛ իմ կողմից շատ սիրված ու հարգված տիկին Դևոյանը, թե՛ սերիալում քույրիկիս մարմնավորող Նոնան: Սկզբում հետաքրքրությունը մեծ էր մեր կերպարների նկատմամբ, բայց հետագայում այս կերպարների ֆունկցիան, կարծեք թե, դարձավ անիմաստ: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ստեղծագործական կազմի, «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանի հետ շատ մտերիմ ենք, ոչ մի խնդիր չունենք»,-նշեց երիտասարդ դերասանուհին:

Ինչպես մեր նախորդ զրուցակիցը, նա ևս փաստեց՝ կհանդիպենք նոր նախագծում:

«Մեր համագործակցությունն, իհարկե, կշարունակվի նոր նախագծում, քանի որ թե՛ մասնագիտական առումով, թե՛ մարդկային հատկանիշներով հասցրել ենք միմյանց սիրել»,-եզրափակեց Լուսին Վարդանյանը:

Նելլի Մարգարյան

 

Ադրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի