Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մենաշնորհները թելադրում են պայմաններ. բենզինը կրկին թանկացավ.«Հայոց աշխարհ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մինչ կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում հեղուկ վառելանյութի ոլորտում՝ խնդիրները բացահայտելու եւ հավասար հարաբերություններ ձեւավորելու ակնկալիքով, նախօրեին շուկայի մասնակիցները վերստին միահամուռ բարձրացրին բենզինի գինը (թանկացել է լիտրի հաշվով 10 դրամով)։

Մենաշնորհների դեմ պայքարի մասին հայտարարելուց անմիջապես հետո կառավարությունն առաջին քայլերը սկսեց հենց վառելանյութի շուկայից։ Մայիսի 18-ին վարչապետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց վառելանյութի շուկայի վիճակն ու խնդիրները։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, վարչապետ Հ.Աբրահամյանը, կարեւորելով վառելանյութի շուկայում «օրենքով սահմանված կարգով բոլոր տնտեսավարողների համար ազատ, մրցակցային եւ հավասար պայմանների ապահովումը», հանձնարարեց սեղմ ժամկետում ավարտել ոլորտում ուսումնասիրությունները եւ ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություններ։ 
Այս քննարկումից գրեթե մեկ շաբաթ անց բենզինը ներքին շուկայում թանկացավ։ Այսօր արդեն «ռեգուլյար» բենզինը Երեւանի լիցքավորման կետերում վաճառվում է 380, «պրեմիումը»՝ 400 դրամով։ 

Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ գնային փոփոխություն կատարեցին շուկայի բոլոր հիմնական մասնակիցները։ Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արդեն վաղուց ուշադրություն չի դարձնում այս երեւույթին, այնուհանդերձ ակնհայտ է, որ այստեղ կան հակամրցակցային համաձայնության տարրեր։ Մի բան, որ բնորոշ է մենաշնորհային կամ գերիշխող դիրք ունեցող ոլորտներին։

Ի տարբերություն բենզինի, այս անգամ դիզելային վառելանյութի գինը մնաց անփոփոխ։ Տարեսկզբի համեմատ այն զգալիորեն էժանացել է։ Այժմ լցակայաններում դիզելային վառելիքը վաճառվում է 320 դրամով։ 

Վառելանյութի շուկայի մասնակիցների շրջանակը Հայաստանում, առաջին հայացքից, այնքան էլ փոքր չէ։ Այստեղ գործում են 5-ից ավել տնտեսավարողներ։ Սակայն շուկայի գերակշիռ մասը զբաղեցնում են երկուսը։ Խոսքը «Ֆլեշի» եւ «Սի Փի Էս Օյլ Քորփորեյշնի» մասին է։ Այս երկու ընկերություններին բաժին է ընկնում շուկայի 85-90 տոկոսը։ Ակնհայտ է, որ այն առանձնանում է բարձր կենտրոնացվածությամբ, որտեղ քաղաքականությունը որոշում են գերիշխող դիրքում գտնվող ընկերությունները։   

Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուկայի մասնակիցների գործողություններում խախտումներ չի նկատում, այնուհանդերձ փաստ է, որ Հայաստանում բենզինն անհամեմատ թանկ է, քան հարեւան Վրաստանում։ Տարբերությունը լիտրի հաշվով գերազանցում է առնվազն 100 դրամը։ Միայն դա բավարար է ասելու, որ վառելանյութի հայաստանյան շուկայում ինչ-որ բան այնպես չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ