Քուրդ զինյալները նոր հարձակում են իրականացրել թուրք զինվորների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Մարդին նահանգի Միդյաթ գավառում պայթուցիկով բեռնավորված մեքենայով Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են իրականացրել թուրք ուժայինների դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ զինվոր և երկու քորուջու (քորուջուները Թուրքիայի իշխանությունների կողմից աշխատավարձ ու զենք ստացող ազգությամբ քուրդ քաղաքացիներ են, ովքեր երկրի արևելյան նահանգների գյուղերը պաշտպանում են PKK-ի զինյալներից): Վիրավորների թիվը ինն է:
Թուրքական զինուժը գործողություններ է սկսել մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու նպատակով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



