Երևանի փողոցներում, անցումներում ու այգիներում փոխարինվել է 509 վնասված լամպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաք Երևանի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 16-20-ը նորերով է փոխարինվել փողոցներում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև բակերում, այգիներում ու պուրակներում առկա 509 վնասված լամպ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել ևս 4 փողոց: Շարունակվում են նաև Նուբարաշենի խճուղու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



