Սավչենկոն Գերագույն ռադայում կզբաղվի Ուկրաինայի պաշտպանության հարցերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոն, որին ներում Է շնորհվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, կընդգրկվի Գերագույն ռադայի ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի կոմիտեի կազմում: Այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է «Բատկիվշչինա» խմբակցությունից Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Իվան Կրուլկոն:
«Մենք շատ ջերմ զրույց ունեցանք: Նադեժդան թիմային խաղացող Է, եւ նա հաստատել Է, որ «Բատկիվշչինա»-ի թիմի անբաժանելի անդամն Է. խնդրել Է օգնել, որ ինքը հնարավորինս շուտ կարողանա անցնել իր համար նոր աշխատանքին: Նա լինելու Է ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի կոմիտեի անդամ»,-ասել Է Կրուլկոն:
Խորհրդարանականը հավելել Է, որ Սավչենկոյին աշխատավայրում սպասում Է մայիսի 31-ին: «Նա զինվորական Է, եւ լրջորեն Է վերաբերվում իր ծառայությանը»,-հայտարարել Է Գերագույն ռադայի պատգամավորը:



