Մալիում հյուրանոցի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 4-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալիի կենտրոնական հատվածում գտնվող Սեւարե քաղաքում հյուրանոցի վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է Ֆրանս Պրեսը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրների։
Ըստ աղբյուրների՝ զոհերից երկուսը զինված ուժերի ներկայացուցիչներ են, եւս երեք զինվորականներ վնասվածք են ստացել։ Աղբյուրները հավելել են, որ անհայտ անձանց հաջողվել է պատանդներ վերցնել։ Պատահարի վայր են ժամանել հատուկ ծառայությունների աշխատակիցներ եւ շրջափակել հյուրանոցը։ Շենքի շրջափակումը շարունակվում է։ Գործակալությունը հաղորդում է, որ հարձակման է ենթարկվել Բիբլիոս հյուրանոցը:
«Հարձակման նպատակը պատանդներ վերցնելն է», գործակալությունը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ DPA գործակալությունը հայտնել էր, որ անհայտ անձինք Սեւարե քաղաքում հարձակվել էին երեք հյուրանոցների (Debo, Motel եւ Flandres) վրա: Հարձակվողները զինված են եղել գնդացիրներով: Գործակալության տվյալներով,, հարձակման պահին հյուրանոցներում օտարեկրացիներ են եղել, այդ թվում ֆրանսիացիներ եւ ՀԱՀ-ի քաղաքացիներ:



