Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ներքին վստահություն ունեմ, որ «Հավատա» երգը դեռ շատ մարդկանց սիրտն է շոյելու. Արսեն Սաֆարյանը՝ իր եւ Ռուզաննա Անդրեասյանի դուետի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

 

Երեկ Արսեն Սաֆարյանն ու Ռուզաննա Անդրեասյանը, ովքեր գտնվում էին երկարատեւ ստեղծագործական դադարի մեջ, ներկայացրեցին իրենց սպասված դուետը: «Հավատա»՝ այսպես է կոչվում նրանց զուգերգը, որի հեղինակն է հենց Ռուզաննա Անդրեասյանը:

Համագործակցության եւ նոր զուգերգից սպասելիքների մասին Life.panorama.am-ը զրուցել է Արսեն Սաֆարյանի հետ.

«Գրեթե մեկ տարի առաջ էր, երբ նույն վայրում աշխատելով՝ իմ ու Ռուզաննայի մոտ գաղափար առաջացավ համագործակցելու: Փոխադարձ հարգանքի արդյունքում ծնվեց այս աշխատանքը: Ընդ որում նշեմ, որ մինչեւ երգի ստեղծվելը՝ վստահ էի, որ միասին լավ բան կարող ենք ստեղծել, իսկ երբ Ռուզաննան մի օր եկավ ու ասաց, որ արդեն գրել է երաժշտությունն ու ցույց տվեց ինձ՝ հասկացա, որ չէի սխալվում եւ իրոք մենք կարող ենք շատ գեղեցիկ աշխատանք ներկայացնել հանդիսատեսին: Որպես երաժիշտ՝ ես շատ եմ հավանում Ռուզաննայի ձեռագիրը, նա տաղանդավոր է ոչ միայն որպես երգրչուհի, այլեւ որպես հեղինակ»,- պատմեց Արսենը:

Ի դեպ՝ պարզվում է, որ այս զուգերգի ներկայացումը նախատեսվել է շատ ավելի շուտ, սական հարգելի պատճառով այն հետաձգվել է.

«Իսկզբանե նախատեսված էր նախորդ տարվա հոկտեմբերին ներկայացնել այս զուգերգը, սակայն մեր Ռուզիկը բալիկի էր սպասում ու որոշում կայացրեցինք՝ մի փոքր էլ սպասել»,- նկատեց երգիչը:

Տեսահոլովակի մասին խոսելիս՝ Արսեն Սաֆարյանը նշեց, որ դեմ չէ երիտասարդ ու նորեկ մասնագետների հետ աշխատելուն, սակայն Հրաչ Քեշիշյանի անունն արդեն իրեն մեծ վստահություն է ներշնչում.

«Ես երբեք չեմ խուսափել ու չեմ խուսափում նոր մարդկանց, նոր անունների հետ աշխատելուց եւ դա ապացուցել է իմ վերջին տարիների աշխատանքը, Հրաչի ընտրության հարցում էլ մեր ընկերական հարաբերությունները մի կողմ ենք թողել, պարզապես ես վստահ պետք է լինեմ, որ ինչ-որ աշխատանք անելիս այն պետք է լինի գրագետ ու կիրթ: Ըստ իս՝ մեր երգն արդեն իսկ հաջողված էր ու մեզ պետք չէր որեւէ ծանր ու ճոխ տեսահոլովակ, քանի որ այդպիսի հոլովակը կարող էր ստվերել երգը: Այդ իսկ պատճառով մեր պատկերացումները հայտնեցինք պրոֆեսիոնալ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին, ով մինիմալիստական լուծումներով ստեղծեց այս գեղեցիկ աշխատանքը: Կարծում եմ՝ տեսահոլովակը խոսուն է ու միայն օգնում է երգին»,- նկատեց նա:

Երգը կոնֆլիկտային սիրո մասին է. Արսեն Սաֆարյանը հույս ունի, որ այս երգը կօգնի շատ սիրահարներին վերարժեւորել հարաբերություններն ու փրկել ամենակարեւորը՝ սերը: Արսեն Սաֆարյանը չգիտի՝ նոր երգը իր երգացանկի հիթերի շարքերը կլրացնի, թե ոչ, բայց մի բանում վստահ է.

«Ես Աստծուց առաջ չեմ սիրում ընկնել ու ոչ էլ սիրում եմ ինքս իմ աշխատանքները գովել, բայց վստահ եմ, որ որպես զուգերգ մեր այս համագործակցությունը ստացվել է: Թե ո՞ւմ դուր կգա, ում՝ ոչ, չեմ կարող ասել, բայց ներքին վստահություն ունեմ, որ «Հավատա» երգը դեռ շատ մարդկանց սիրտն է շոյելու,- շեշտեց երգիչը:

Նշենք նաեւ, որ Արսեն Սաֆարյանը պատրաստել է եւս մեկ երգ, որը կներկայացնի մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրը.

«Նոր երգս կոչվում է «Քո զինվորն եմ», որի հետ համահեղինակներ ենք ես ու Սերգեյ Հովհաննիսյանը, իսկ խոսքերը գրել է եղբայրս՝ Արթուր Սաֆարյանը: Տեսահոլովակի հերոսները հենց մեր զինվորներն են լինելու, այն ավելի շատ կլինի դոկումենտալ տեսաշար, որն իմ աշխատաքնների միջից թերեւս ամենակարեւորներից կհամարվի»,- ավարտեց Արսեն Սաֆարյանը:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացու ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ Եղանակը կտրուկ կփոխվի. ուժեղ քամի ու ձյուն է սպասվումԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Ադրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվում Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Լավ լուր թոշակառուների համար