ԱՄՆ դեսպանը բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը Սավիչենկոյի ներման հետ կապված
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը բացառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը՝ Դոնբասում ռուս լրագրողների սպանության համար Ռուսաստանում դատապարտված, իսկ ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներում ստացած զինծառայող Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է &la quo;ՌԻԱ Նովոստի»-ն:
Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել Դոնբասում համառուսական պետական հեռուստատեսության և ռադիոընկերության լրագրողների սպանության համար Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի Նադեժդա Սավչենկոյին:
ԱՄՆ-ն, Գերմանիան ու Ֆրանսիան դա կարևոր քայլ են անվանել՝ Ուկրաինայում Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



