Սահմանին իրավիճակը վերջին երկու տարվա ընթացքում ամենահանգիստն է. Դավիթ Բաբայան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին երկու տարվա կտրվածքով այս օրերին սահմանին իրավիճակն անհամեմատելիորեն հանգիստ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավ իթ Բաբայանը:
«Իրավիճակը սահմանին նորմալ է, իհարկե, ամեն ինչ համեմատության մեջ է: Եթե մենք փորձենք համեմատել քառօրյա պատերազմի օրերի հետ, անհամեմատելի է, քանի որ այն եղել է լայնածավալ պատերազմ: 2014 թվականից սկսած` իրավիճակը շատ ավելի հանգիստ է այսօր»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նկատեց, որ կրակոցներ, զինադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են, բայց դրանք քանակական ու որակական առումով անհամեմատելի են այն իրավիճակի հետ, որն առկա է եղել վերջի երկու տարվա ընթացքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



