Թրամփը ցանկանում Է ԱՄՆ-ը վերածել Էներգակիրներ արտահանող երկրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները պետք Է դառնա Էներգակիրներ արտահանող երիր: Մայիսի 26-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել միլիարդատեր Դոնալդ Թրամփը Բիսմարկում (Հյուսիսային Դակոտայի նահանգ) լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Մենք Էներգիայի անհավատալի պաշարներ ունենք,- նշել Է Թրամփը, որը կանխավ ապահովել Է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ թվով պատվիրակների աջակցությունը:- Անհրաժեշտ Է, որ մենք Էներգակիրներ վաճառենք այլ երկրների: ՉԷ որ մենք բառացիորեն նստած ենք Էներգակիրների վիթխարի պաշարների վրա»:
Ամերիկյան նավթի արտահանման արգելքը սահմանվել Է 40 տարի առաջ՝ ի պատասխան 1973 թվականին արաբական պետությունների կողմից Արեւմուտքի երկրներին նավթի մատակարարումների բռնարգելքի հայտարարման, եւ այն գործել Է ընդհուպ մինչեւ անցյալ տարվա վերջը, երբ նախագահ Օբաման ստորագրեց արգելքի վերացման վերաբերյալ Կոնգրեսի ընդունած օրինագիծը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



