ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալն սպառնում է համաշխարհային տնտեսության աճին. G7
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հեռանկարը լուրջ սպառնալիք է ներկայացնում համաշխարհային տնտեսության աճի համար: Այդ մասին, ասված է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում ընդունված հռչակագրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալը հետ կշրջի համաշխարհային առեւտրի ընդլայնման, ներդրումների ավելացման, ինչպես նաեւ աշխատատեղերի ստեղծման առկա միտումը: Դա վտանգ կստեղծի գլոբալ տնտեսության հետագա աճի համար»,- ասված է փաստաթղթում:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին: Հարցումների համաձայն՝ Brexit-ի կողմնակիցների եւ հակառակորդների թվաքանակը մոտավորապես հավասար է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



