Իսլամական աշխարհը միշտ հուսալի դաշնակից կգտնի ի դեմս Ռուսաստանի. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլամական աշխարհը կարող Է վստահ լինել, որ միշտ հուսալի դաշնակից կգտնի ի դեմս Ռուսաստանի, որը պատրաստ Է օգնել կենսական խնդիրների լուծմանը: Այդ մասին ասված Է «Ռուսաստան - իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի՝ Կազանում ընթացող նիստի մասնակիցներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում:
«Կցանկանայի հավաստել, որ ի դեմս Ռուսաստանի իսլամական աշխարհը միշտ Էլ կգտնի հուսալի դաշնակցի՝ պատրաստ աջակցություն ցուցաբերելու կենսական խնդիրների լուծմանը: Մենք պաշտպանում ենք մուսումանական երկրների ակտիվ դիրքորոշումը միջազգային հարաբերություններում արդարության, օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդման հարցում»,- նշել Է Պուտինը:
Նա նաեւ հույս Է հայտնել, որ «Ռուսաստան-իսլամական աշխարհ» ռազմավարական տեսլականի խմբի ներկայիս նիստը կնպաստի ՌԴ-ի եւ մուսուլմանական երկրների միջեւ վստահության եւ համագործակւցության ամրապնդմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



