Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպիտակամորթներից հողերի բռնագրավան օրենք Է ընդունվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) խորհրդարանը հավանություն Է տվել այն օրինագծին, որը երկրի կառավարությանը թույլ Է տալիս սպիտակամորթ ագարակատերերի հողի սեփականազրկում իրականացնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Օրենքը նախատեսում Է սպիտակամորթ սեփականատերերից հողերի հարկադրական գնում՝ դրանք հանձնելով սեւամորթ բնակչությանը:
Այժմ՝ ապարտեիդի վարչակարգի անկումից երկու տասնամյակ անց, ՀԱՀ-ում հողի զգալի մասը նախկինի պես պատկանում Է սպիտակամորթներին:
Աֆրիկյան ազգային կոնգրես (ԱԱԿ) կառավարող կուսակցությունը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է վերջ տալ ապարտեիդի ռեժիմի շրջանում հաստատված անարդարությանը, երբ սպիտակամորթ փոքրամասնությանն Էին պատկանում գրեթե բոլոր հողերը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



