Օբաման պատմական այցով ժամանել Է Հիրոսիմա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատմական այցով ժամանել Է Հիրոսիմա: Նա դարձել Է ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որն այցելել Է Ճապոնիայի այդ քաղաք 1945 թվականին ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից դրա ատոմային ռմբակոծությունից հետո:
Օբաման նախ այցելել Է Իվակունի ամերիկյան ավիաբազա: Ռազմակայանի զինծառայողների առջեւ ելույթից հետո նա կուղեւորվի Հիրոսիմայի հուշահամալիր, որտեղ կմասնակցի ծաղկեպսակներ դնելու արարողությանը:
Սպասվում Է, որ նրա հետ միասին հիշատակի միջոցառումներին կմասնակցեն Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծումից ողջ մնացած երեք ճապոնացիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



