Մարկոսի գոլն ու վաստակած 11-մետրանոցն օգնել են «Ալ-Ռաեդ»-ին պահպանել տեղը բարձրագույն խմբում
ՍՊՈՐՏՍաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպան Մարկոս Պիզելիի «Ալ-Ռաեդ»-ը սեփական հարկի տակ 4-1 հաշվով առավելության է հասել «Ալ-Բատեն»-ի նկատմամբ և պահպանելտեղը բարձրագույն խմբում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հենց Մարկոսն է արդեն 3-րդ րոպեին հաշիվը բացել՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը: Խաղի վերջին րոպեին Մարկոսը վաստակել է նաև 11-մետրանոցի իրավունք:
«Ալ-Ռաեդ»-ը երկու խաղերի արդյունքում հաղթել է 5-3 ընդհանուր հաշվով:
Խաղից հետո Մարկոսը մեկնել է ԱՄՆ և միացել այնտեղ ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի հավաքականին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



