Սաուդյան Արաբիայում տղամարդը կրակել է իր կնոջ ծննդաբերությունն ընդունած բժշկի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կալանավորել են մի տղամարդու, որը կրակել է իր կնոջ ծննդաբերությունն ընդունած բժշկի վրա, հայտնում է Gulf News-ը: Երեխայի հայրը պնդում էր, որ ծնունդը կին բժիշկ ընդունի:
Ծննդաբերությունից հետո տղամարդը մտել էր բժիշկ Մուհամմադ Ալ Զաբնի մոտ եւ ասել, որ ուզում է շնորհակալություն հայտնել ծնունդն ընդունելու համար: Նրանք զրուցելիս են եղել հիվանդանոցի այգում, երբ տղամարդը հանել է ատրճանակը եւ կրակել: Դրանից հետո նա դիմել է փախուստի:
Բժշկին շտապ բուժհաստատություն են տարել, իսկ կրակողին ավելի ուշ ձերբակալել են: Բժշկի կյանքին ոչինչ չի սպառնում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



