Թալիշ գյուղի բնակիչներից շատերը ցանկանում են վերադառնալ իրենց տները. Բաբայան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների շրջանում կան շատերը, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց տները: Այս մասին մայիսի 27-ին Երեւանում լրագրողներին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ միգուցե 1994-ին, երբ սկսվել էր Թալիշի լայնածավալ վերականգնումը, կարելի էր այնպես անել, որ գյուղը հակառակորդի թիրախում չլինի: «Բայց այն ժամանակ այլ նպատակներ կային՝ վերականգնել պատմական գյուղերը, եւ որոշ ռազմավարական խնդիրներ ենթարկվել են այդ կարեւոր հրամայականին: Ներկայումս կա 2 հրամայական. առաջին՝ բնակչությունը չպետք է լքի Ղարաբաղի գյուղերը, երկրորդ՝ նրանք պետք է անվտանգ ապրեն», - ընդգծել է Դավիթ Բաբայանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



