Օբաման Հիրոսիմայում շփվել Է ատոմային ռմբակոծումներ վերապրած ճապոնացիների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը պատմական այցով գտնվում Է Հիրոսիմայի Խաղաղության զբոսայգում, շփվել Է ատոմային ռմբակոծություններ վերապրած տեղի բնակիչների հետ, որոնց Ճապոնիայում անվանում են «հիբակուսյա»:
Նախագահ Օբաման սեղմել Է նրանց ձեռքը եւ մի քանի րոպե թարգմանչի օգնությամբ խոսել տարեց ճապոնացիների հետ: Նրանցից մեկը Միացյալ Նահանգների նախագահի ձեռքերը բաց չԷր թողնում ամբողջ խոսակցության ընթացքում՝ ինչ-որ բան պատմելով Օբամային: Երկրորդը գրկել Էր ԱՄՆ-ի նախագահին եւ երեւում Էր, թե ինչպես են տարեց ճապոնացու դեմքի վրայով հոսում արցունքները:
Բարաք Օբաման դարձել Է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որն այցելել Է Հիրոսիմա՝ այն երկու քաղաքներից մեկը, որը Նագասակիի հետ միասին 1945 թվականին տուժեց Միացյալ Նահանգների ատոմային ռմբակոծություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



