Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


10 հանցագործ, որոնք բռնվել են իրենց անսահման հիմարության պատճառով

ՖՈՏՈ

Այդքան էլ հեշտ չէ հանցագործություն կատարել ու անպատիժ մնալ: Սակայն որոշ մարդիկ կարողացել են խուսափել բռնվելուց` թողնելով մինչև օրս չփակված գործեր: Եթե մտադիր եք դառնալ պրոֆեսիոնալ հանցագործ, ցանկալի է, որ բծախնդիր կերպով ջնջեք բոլոր հետքերն ու չթողնեք ոստիկաններին ձեզ գտնելու կամ կասկածի տակ առնելու որևէ պատճառ: Այս մարդկանց հավանաբար ոչ ոք չէր տվել նման խորհուրդ: 

10. Էնթոնի Գարսիա

garciaՊատժից խուսափած հանցագործը ունենում է թեթևության անասելի զգացում ու փրկությունը տոնելու ուժեղ ցանկություն:  Ամեն օր չէ, որ հաջողվում է սպանություն գործել ու ոչ մի հետք չթողնել: Պատկերացրե՛ք թեթևության ինչ զգացումով է նա խուսափել ձերբակալվելուց: Ու հիմա մտածեք` ինչպիսի հիմար է պետք լինել այդքանից հետո սպանության տեսարանը կրծքին դաջելու համար: 

Հենց սա է Էնթոնի Գարսիայի պատմությունը: Գարսիան Լոս Անջելեսի հանցագործ խմբավորումներից մեկի անդամն էր, ով խմիչքի խանութի կողոպուտի ժամանակ մարդ էր սպանել ու չորս տարի խուսափել պատժից: Այդպես անպատիժ մնաց, մինչև նրան ձերբակալեցին անվավեր վարորդական իրավունքի համար: Լուսանկարելու ժամանակ ոստիկանները նկատեցին նրա յուրօրինակ դաջվածքները: Շատ չանցած`կարողացան տեսնել կապը սպանության ու այն մանրամասն պատկերող դաջվածքների միջև: 

9. Մարք Մուր


bikeՀեծանվի գողությունը, իհարկե, շատ ավելի թեթև հանցանք է քան սպանությունը, բռնաբարությունը կամ ծեծը, բայց միևնույնն է` այստեղ էլ կան զոհեր: Որոշ քանակությամբ հեծանիվներ գողանալով կարելի է բավականին լավ գումար ձեռք բերել: Հենց այդպիսի մասնագիտություն էլ ընտրել էր Սան Ֆրանցիսկոյի բնակիչ հիսունյոթամյա Մարք Մուրը: Ձերբակալման ժամանակ ոստիկանները նրա մոտ գտան տասը հեծանիվ ու մի շարք անիվներ, նստարաններ ու հեծանիվի կմախքներ:

 Մասնագետ գողի հետքը հեշտությամբ գտան, երբ փորձեց տիրոջը վաճառել գողացած հեծանիվներից մեկը: Վերջինս համացանցում տեսել էր ժամանակին իրեն պատկանող ապրանքն ու գնել այն` նախօրոք տեղեկացնելով ոստիկաններին: Մուրին մեղադրանք ներկայացվեց գողության, պայմանական վաղաժամկետ ազատման պայմանների խախտման և հրազենի անօրինական պահման համար: Նա երևի հասկացավ, որ պետք է հեռու մնար Քրեգսլիսթից: 

 8. Բրիթանի Էլդեր, Տրենթ Բլայ և Ջոզեֆ Դեյվիս

trunkԻ՞նչ կզգայիք, եթե աշխատավայրում հանգիստ աշխատելիս տեսնեիք, թե ինչպես են փորձում գողանալ Ձեր մեքենայի անիվները: Պատկերացրեք, հետո ինչ վիճակում կլինեիք, եթե փորձեիք կանխել գողությունը, ու Ձեզ վրա հարձակվեին ու մտցնեին մեքենայի բեռնախցիկը: 

Քենթուքիի Լուիսվիլ քաղաքում տեղի ունեցած այս պատահարում Բրիթանի Էլդերը, Տրենթ Բլայն ու Ջոզեֆ Դեյվիսը սովորական գողերից վերածվեցին գազալցակայանի աշխատողի առևանգողների: Հետո նստեցին վերջինիս մեքենան ու հեռացան դեպքի վայրից: Բախտի բերմամբ համարանիշների լիցենզիան հնացել էր, ինչի համար էլ ոստիկանները կանգնեցրին մեքենան: Լսելով նրանց ձայները` աշխատողը սկսեց բղավել ու խփել բեռնախցիկի պատերին: Օրինապահները միանգամից հասկացան, որ կատարվել էր ուշացած գրանցումից լուրջ հանցագործություն:

7. Հանա Սաբաթա

bankՏրամաբանական կլիներ ենթադրել, որ մարդիկ մեծ մասամբ հասկացել են պարզ փաստը. հանցագործությունները պետք է հեռու պահել համացանցից: Սակայն մենք զվարճանալու լավ առիթներ կկորցնեինք, եթե բոլորն այդքան խելացի լինեին: Սովորաբար նման դեպքերում օրինապահներին օգնում են Facebook-ի տիպի սոցցանցերը: Բայց Հանա Սաբաթան է՛լ ավելի հեռու էր գնացել` ենթադրելով, որ ոստիկանները կունենային իր օգնության կարիքը: Նա իր կատարած հանցագործության մասին պատմող տեսանյութ էր պատրաստել ու տեղադրել youtube-ում` ի ցույց ամբողջ աշխարհի: 

Սա վանդալիզմով կամ նման զանցանքով պարծեցող հերթական անխելք տասնինը տարեկանը չէր: Ոչ, այս անգամ անխելքը բանկ էր թալանել ու մեքենա գողացել: Այնքան էր ուրախացել, որ սկսել էր իր վարպետությամբ պարծենալ համացանցում: Սակայն մտքով չէր անցել կատարածի հետքերը կոծկել:  


6. Ջեյմս Ալան

push pull
«Գողոն»  (անգլ.` Snatch) ֆիլմում մի տեսարան կա, որտեղ երեք զինված կողոպտիչները փակված են մնում սենյակում` չհասկանալով` դուռը պետք է հրե՞լ, թե քաշել: Տեսարանն այնքան ծիծաղելի է, որ նայողի մտքով չի անցնի, որ իրական կյանքում էլ կարող է նման բան կատարվել: Ո՞վ կհավատար, որ կան նման հիմարներ:   

Բայց կա առնվազն մեկը ` Ջեյմս Ալանը: Քսանութ տարեկան այս մարդը փորձել էր խանութ կողոպտել ու ձախողվել` դուռը քաշելու փոխարեն հրելու պատճառով: Ավելին` ձեռքի ատրճանակը խաղալիք էր, հետո էլ դիմակը հանել էր` ցուցադրելով դեմքն անվտանգության տեսախցիկին: Ձախողումների շարքին ավելացավ նաև այն փաստը, որ Ալանը խանութի մշտական հաճախորդ էր ու տասը օր առաջ արդեն կողոպտել էր այն: Կարելի է վստահաբար ասել, որ ոչ չի մտածի Ալանին մեղադրել վարպետորեն իրագործված գողության համար:

5. Ֆեյսբուքյան ավազակները

internet
Ֆեյսբուքը սովորաբար անվտանգ է: Սակայն պետք է հիշել,որ այնտեղ պահվում են նկարներ ու անձնական տվյալներ, որոնք հեշտությմաբ կարող են դառնալ հասանելի, մանավանդ երբ մտնում եք սրճարան ու մոռանում դուրս գալ կայքից: Վիճակն է՛լ ավելի է վատանում, երբ այդքանից հետո որոշում եք հրազենի սպառնալիքով կողոպտել սրճարանը:  
Հենց այսպիսի դեպք տեղի ունեցավ Կոլումբիայի Կալիմա քաղաքում, երբ երկու տղամարդ մտան ինտերնետ սրճարան ու նստեցին համակարգիչների առաջ: Համացանցում որոշ ժամանակ անց կացնելուց հետո երկուսով հանեցին ատրճանակները, կողոպտեցին սրճարանն ու հեռացան մոտոցիկլետներով: Նրանց երևի չէին էլ գտնի, եթե հանցագործներից մեկը մոռացած չլիներ դուրս գալ իր ֆեյսբուքյան էջից: Ոստիկանությունը հեշտությամբ գտավ նրան` օգտվելով էջում գրված տան հասցեից:  

4. Ռիչարդ Ալմարաուի


ankleՎաղաժամկետ պայմանական ազատում ստացավ հանցագործների ոտքերին հաճախ ամրացնում են հատուկ սարք, որի միջոցով հետևում են նրանց անց ու դարձին, որպեսզի վստահ լինեն, որ վերջիններս չեն գործում նոր զանցանքներ: Անգլիայի Նորֆոլք քաղաքի բնակիչ Ռիչարդ Ալմարուին հենց այսպիսի հանցագործ էր: 
Սակայն նա դաս քաղե՞ց տեղի ունեցածից: Իհարկե, ոչ: Ընդհակառակը, գործերով զբաղվելու ու ազատ կյանքը վայելելու փոխարեն Ալմարուին մտածեց, որ շատ ավելի լավ կլիներ մտնել ուսանողներից մեկը սենյակն ու գողանալ համակարգիչը: Ոստիկանները կարճ ժամանակում ձերբակալեցին նրան` օգտվելով  այն հանգամանքից, որ դա Ալմարաուիի առաջին հանցագործությունը չէր: Ու, իհարկե, ոտքին ամրացված սարքն ամբողջ ժամանակ գրանցել էր նրա բոլոր շարժումները:

3. Թեդ Բանդի

bundyՄարդկության պատմության ամենասոսկալի մարդասպաններից մեկը` Թեդ Բանդին, կրում էր «Սրտեր գերող» մականունը, քանի որ առևանգում, բռնաբարում ու դաժան ծեծի էր ենթարկում երիտասարդ ու գեղեցիկ կանանց: Նրա մոտ կային նաև այլ խանգարումներ` նեկրոֆիլ էր (այո՛, բուն իմաստով): Այսպես ասենք. սիրում էր երբեմն այցելել իր մահացած զոհերին: 

Բանդիին 1975-ին Յութայում ձերբակալեց ճանապարհային ոստիկանության սերժանտ Բոբ Հեյվարդը: Ամեն ինչ արագ եղավ: Ոստիկանը գիշերվա 2:30-ին նկատեց կասկածելի մեքենա, որ ընթանում էր իր հսկողության տարածքով: Փորձեց կանգնեցնել Ֆոլքսվագեն Բիթլը, բայց Բանդին ճողոպրելու ապարդյուն փորձ կատարեց: Նրան կանգնեցնելուց հետո Հեյվարդը նայեց մեքենայի հետևի նստարանին ու տեսավ դռներ բացելու համար անհրաժեշտ գործիքները:  

2. Թիմոթի Մաքվեյ

Oklahoma City Bombing 15th Aniversary1995-ին Ամերիկայում տեղի ունեցավ աննախադեպ ահաբեկչություն. Օքլահոմա Սիթիի Դաշնային շենքում պայթեցվեց պայթուցիկով բեռնված մեքենա: Սպանվեց 168, վիրավորվեց ավելի քան 800 մարդ: Սա սեպտեմբերի 11-ից առաջ Ամերիկայում տեղի ունեցած ամենասոսկալի ահաբեկչությունն էր: Մանրազնին հետախուզությունից հետո իրավապահները պարզեցին, որ պայթյունի համար օգտագործված բեռնատարը վարձել էր Թիմոթի Մաքվեյը: Պետք էր նրան գտնել ու ձերբակալել: 
Մաքվեյին բռնեցին սովորական ճանապարհային ստուգման ընթացքում: Ճանապարհային ոստիկան Չարլի Հանգերը գնում էր դեպի ահաբեկչության վայր, երբ նրան զանգեցին ու կարգադրեցին մնալ տեղում ու հսկել մայրուղին: Հենց այս պատահականությունն էլ օգնեց խնդիրը լուծել: Տեսավ, որ Մաքվեյի մեքենան չունի գրանցում, ու կանգնեցրեց, որ տուգանի: Մաքվեյին տուգանքի պատճառի մասին տեղեկացնելիս նկատեց նրա շորի տակի կասկածելի առարկան: Մեկ ակնթարթ հետո Հանգերն իրագործեց իր կարիերայի ամենափայլուն ձերբակալությունը: Այս դեպքն էլ կրկին հաստատեց, որ հանցագործության պետք է գնալ վավերական գրանցում ունեցող մեքենայով: 

1. Դեյվիդ Բերքովից

hydrantՀերթական տխրահռչակ սերիական մարդասպանը Դեյվիդ Բերքովիցն է` «Սեմի որդին»: Նա էր 1970-ականներին վեց սպանության շարքով ահաբեկում Նյու Յորքի բնակիչներին: Ոստիկանությունը հատուկ կազմակերպեց Օպերացիա օմեգան` փորձելով կանխել նոր հանցագործությունները: Նրան ձերբակալեցին կայանման ծանուցագրի շնորհիվ: Սպանության գնալուց Բերքովիցը մեքենան կանգնեցրել էր ջրի խողովակի առաջ: Մի կին տեսել էր, թե ինչպես է նա պատռում սխալ կայանման համար տուգանքի ծանուցումն ու տեղեկացրել էր ոստիկաններին: Սեմի որդին երևի այդպես էլ անպատիժ կմնար, եթե նման չնչին զանցանքով չգրավեր օրինապահների ուշադրությունը: Չնայած, այդքան էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Բերքովիցը պնդում էր, թե հրահանգները ստանում էր իր շնից. շները տանել չեն կարողանում ջրի խողովակներ:  

Դուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի 3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայովԳիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»