Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանը գնում է ժողովրդից գողացած փողերով Ալիեւների ձեռք բերած ոսկու հանքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը երկրի նախագահի ընտանիքի անդամներից կգնի մի քանի միլարդ դոլար արժեցող ոսկու 6 հանքերը, որոնք նրանք կոռուպցիոն ճանապարհով գողացել են ադրբեջանական ժողովրդից 9 տարի առաջ:

Այս մասին հայտնում է Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը:

Ըստ կայքի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանում Գարադաղ, Չովդառ, Գյոյդաղ, Դաղքեսեմեն, Քոխհեմեդան եւ Քյուրեքչայի ավազանի ոսկու հանքերում հետազոտությունների, եւ մշակման ոլորտում մի շարք միջոցառումների մասին»: Խոսքը այդ հանքերի մշակման մեջ արտասահմանյան ընկերությունների մասնակցության մասնաբաժինը պետության կողմից գնելու մասին է: Առաջարկությունն ստացվել է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունից:

Ալիեւը էկոնոմիկայի նախարարությանը եւ 2015 թվականի սկզբին ստեղծված AzerGold ՓԲԸ-ին հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կապալառուներին պատկանող մասնաբաժինը AzerGold -ի կողմից ձեռք բերելու առնչությամբ (contact.az):

Ալիեւը 9 տարի առաջ իր 20 եւ 22-ամյա երկու դուստրերին` Լեյլա եւ Արզու Ալիեւաներին պատկանող մի քանի միլիարդ դոլար արժեցող 6 ոսկու հանքերը փոխանցել է օգտագործման չորս արտասահմանյան ընկերությունների: Իրականում բոլոր հանքերը հանձնվել են նախագահական ընտանիքի օգտագործմանը (Meydan TV):

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովայի եւ Կոռուպցիայի ու կազմակերպված հանցագործության ուսումնասիրության գծով կենտրոնի (OCCRP) կողմից անցկացված հետազոտության մեջ ցույց էր տրվել, որ Չովդար եւ այլ ոսկու հանքերը վերահսկող ընկերությունների հետեւում կանգնած են Ադրբեջանի նախագահի դուստրերը:

Ինչպես վկայում են Panama Papers (Պանամյան արխիվ) փաստաթղթերը, Իլհամ Ալիեւի դուստրերը` Լեյլա եւ Արզու Ալիեւաներն ամբողջությամբ վերահսկում են Պանամայում գրանցված Londex Resources S.A ընկերությունը, որին պատկանում է ոսկու հանքերի կոնսորցիումի կառավարման 45 տոկոսը: Արզու եւ Լեյլա Ալիեւաների ընդհանուր մասնաբաժինն այդ ընկերությունում կազմում է 56 տոկոս:

Կայքը հայտնում է, որ Ալիեւների ընտանիքից ոչ մեկը չի արձագանքել OCCRP-ի կողմից մեկնաբանություն տալու մասին իրենց հասցեին արված խնդրանքներին:

Վերջին տարիներին հիշյալ ոսկու հանքերում աշխատանքները դադարեցվել են, առաջացել են աշխատավարձի գծով հսկայական պարտքեր: 

Պանամյան փաստաթղթերի համաձայն` Londex Resources S.A ընկերությունը ոսկու արդյունահանման վրա ծախսել է մոտ 230 մլն դոլար եւ մինչեւ գործունեության անսպասելի դադարեցումն արդյունահանել 30 մլն դոլարի ոսկի:

OCCRP-ն գտնում է, որ նման հնարավորություններով ընկերության անսպասելի կերպով կորչելու ենթադրյալ պատճառներից մեկը կարող է լինել սեփականության կառույցի ոչ թափանցիկությունը, ինչի հետեւանքով այն անսպասելի դժվարությունների է հանդիպել ոսկու իրացման ժամանակ:

Հնարավոր է` հենց դրանով են բացատրվում հանքերում աշխատանքի դադարեցումը եւ աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքերը, եւ որպես հետեւանք, Ալիեւը որոշել է սեփական պետությանը վաճառել այդ օֆշորային ընկերությունում իր մասնաբաժինը:

«Այսպիսով, Ադրբեջանի հանրապետությունը Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամներից կգնի միլիարդավոր դոլարների ոսկու 6 հանքեր, որոնք նա 2007 թվականին կոռուպցիոն ճանապարհով գողացել է ադրբեջանական ժողովրդից», -գրում է Meydan TV-ն:

 

Բաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում